Սա Ադրբեջանին խայտառակելու գործընթաց պիտի լինի․ վերցնե՛նք նրա ձեռքից առաջին հարվածի իրավունքը․ Գևորգ Մելիքյան

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ նախագահի օգնական, քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հետ

– Ադրբեջանի գլխավոր մարտավարությունը նախկինում եղել է պատերազմի սպառնալիքով հայկական կողմին պարտադրելը միակողմանի զիջումների գնալ։ Այս պատերազմում տապալումից հետո, ըստ Ձեզ, Արցախի հարցի ռազմական լուծումը դուրս կգա՞ Ադրբեջանի քաղաքական օրակարգից։

– Այնքան իռացիոնալ բաներ են տեղի ունենում Ադրբեջանում, և դժվար է իռացիոնալությանը տալ ռացիոնալ գնահատականներ։ Ես հուսով եմ, որ Ձեր հարցի պատասխանը կախված կլինի այն բանից, թե ռազմի դաշտում մենք ինչպիսի ռազմավարական հաջողություններ կունենանք, որքանով կկոտրվի ադրբեջանական ռազմատեխնիկական համալիրի ողնաշարը, որքանով նրանք ճնշման տակ կընկնեն միջազգային խաղացողների կողմից։ Այս բոլորը հետագայում կտա այն պատկերը, թե ինչ կունենանք Ադրբեջանի հետ, Թուրքիան հետ կքաշվի՞, արդյոք, մենք կկարողանա՞նք միջազգային ատյաններում դատական պրոցեսները տանել։

2016 թվականին մենք խնդիր ունեցանք և, կարծես, մոռացվեց 2016-ը։ Այսօր արդեն նկրտումները Հայաստանի տարածքի վրա են, Վարդենիսում կորուստ ունեցանք։ Այդ բոլորը պետք է հստակ միջազգային իրավունքի առումով ճիշտ ձևակերպումներ ունենա, որպեսզի հաջորդ անգամ այլևս Ադրբեջանի որոշելիքը չլինի՝ ինքը կհարձակվի՞, թե՞ ոչ։

Ցավոք, տարիների ընթացքում առաջին հարվածի իրավունքը եղել է նրանց մոտ, նրանք որոշել են, որ 2016-ին պետք է հարձակվեն, դա շատ հանգիստ կարող էին անել ավելի շուտ, ավելի ուշ։ Հենց սա է, որ պետք է վերցնել Ադրբեջանի ձեռքից, ուղղակիորեն վերցնել ուժ կիրառելու բարոյական, քաղաքական, ռազմական բոլոր հնարավորությունները։ Սա միջազգային հարթակներում Ադրբեջանին պետությանը ուղղակիորեն խայտառակ անելու գործընթաց պիտի լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան