Արգելված զինատեսակներով թիրախավորվում են հատկապես խիտ բնակեցված քաղաքները․ ՀՀ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
Բոլորը

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի նպատակն է եղել առաջին օրից պարզել Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հայտարարությունների և հարձակումների տրամաբանությունը, որովհետև այն ուղիղ առնչություն ուներ մարդու իրավունքների, կյանքի և առողջության իրավունքի հետ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Չափազանց կարևոր է ցույց տալ այդ հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը, որովհետև ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը և ահաբեկչական մեթոդներով բնակչության վրա հարձակում գործելը: Առաջին օրից հակառակորդը թիրախավորում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերը, և սա ակնհայտ է: Սրա մասին են վկայում ոչ միայն այն տեսանյութերը, կադրերն ու ապացույցները, որ կան, այլ նաև այն ծանր հետևանքները, որ առաջացել են»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ հակառակորդը կիրառել է այնպիսի զինատեսակներ, որոնք միջազգային մարդասիրական իրավունքով արգելված են:

«Կարևոր է արձանագրել, որ խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումները իրականացվում են թե՛ ռազմաօդային, թե՛ հրետանային հարձակումների միջոցով»,- նշեց Թաթոյանը:

ՄԻՊ-ը հավելեց, որ Գեղարքունիքի մարզում փաստահավաք աշխատանքները ցույց են տվել, որ Ադրբեջանը նպատակ էր հետապնդում ԱԹՍ-ների միջոցով բնակչության դեմ թիրախային հարձակումներ գործել:

Մանրամասները՝ տեսանյութում: