Մեկ շաբաթում հաշվարկվել է 1.668.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. դեկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 21 իրավախախտում, 11-ի (որից 2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.668.040 ՀՀ դրամ:  
Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք: 
Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.029.120 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝                   
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հողմատապալ բոխի և 2 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 124.500 ՀՀ դրամի չափով և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4,95 խմ թափուկ վառելափայտ) 89.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիր՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3,7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 133.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ:
Գեղարքունիք` վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3,1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 111.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ:
Տավուշ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 6 դեպք (21 խմ փայտանյութ)՝ մեկով հաշվարկվել է 324.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 5-ի վերաբերյալ վարույթները գտնվում են քննության ընթացքում:  
Արարատ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (4 ուռենի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Տավուշ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (6,4 խմ փայտանյութ) հաշվարկվել է 210.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Արարատ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 58 հատ՝ 21 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ):

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք: 
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝                   
Շիրակ` առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Երևան` առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով  նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ստուգումների արդյունքում 

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք: 
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 638.920 ՀՀ դրամ և նշանակվել՝  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝                   

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք.
Գեղարքունիք՝ ընդերքի ապօրինի արդյունահանման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները
սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում.
Արմավիր՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.073.790 ՀՀ դրամ: