Արցախի մասին ֆիլմը փառատոնից հանելը հանցանք է, տգեղ քայլ Ռուսաստանի կողմից․ մեր կինոգործիչների կոշտ արձագանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմը ոչ միայն սահմանին է, այլև արվեստի ոլորտում: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը Ռուսաստանի մշակույթի նախարարության քայլերի արդյունքում օրերս անսպասելիորեն հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից:

Ռուսաստանցի կինոգետ, Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովի պարզաբանմամբ՝ դա եղել է նախազգուշական միջոց, քանի որ, նրա խոսքով, կինոնկարն ուղղակիորեն առնչվում է Ղարաբաղին, հայ-ադրբեջանական հակամարտությանը, ռազմական գործողություններին:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի համոզմամբ՝ ֆիլմը փառատոնից դուրս թողնելու հրամանը փառատոնը ստացել է վերին ատյաններից: Հարություն Խաչատրյանը շեշտում է՝ նման քայլի գնալուց առաջ ռազմավարական գործընկերը պետք է ավելի երկար մտածեր: Ռեժիսորը նկատում է՝ սա առաջին դեպքը չէ, որ հայկական ֆիլմի համար Ադրբեջանը կամ Թուրքիան խոչընդոտներ են ստեղծում: Նա Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանն առաջարկեց արձագանքել խնդրին, Մոսկվայում ընթացող փառատոնին զուգահետ մամուլի ասուլիս և ֆիլմի ցուցադրություն անցկացնել:

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը տեղի ունեցածը համարում է հանցանք, քայլ, որը դեմ է արվեստին և խոսքի ազատությանը: Կինոքննադատն ուրախ է, որ տեղի ունեցածից հետո հայ հանրության շրջանում աղմուկ բարձրացավ, ինչին հետևեց նաև կինոոլորտի պատկան կառույցների համարժեք արձագանքը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հիշեցնում է՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի համար խոչընդոտներն ի հայտ էին եկել դեռևս արտադրական փուլում: Նա չի հասկանում՝ ինչ հիմքով է մոսկովյան կինոփառատոնը հանել հայկական ֆիլմը և նման խտրական վերաբերմունք ցուցաբերել:

Նշենք, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիան, ինչպես նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը նամակ են հղել Մոսկվայի միջազգային կինոփառատոնի տնօրինությանը՝ դատապարտելով փառատոնի կեցվածքը:

«Անկախ որևէ բացատրությունից, ակնհայտ է, որ Մոսկվայի միջազգային կինոփառատոնը, որը մաս է կազմում ռուսական պետական քաղաքականության և ֆինանսավորվում է պետության կողմից, ադրբեջանական կողմի ճնշմամբ արգելելով հայ կինոռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը և ձախողելով համաշխարհային պրեմիերան, միանշանակորեն աջակցում է ադրբեջանական քաղաքականությանը և ի ցույց է դնում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը»,- ասված է կինոմիության հայտարարությունում:

Փառատոնի արարքը քննադատել է նաև միջազգային կինոհանրությունը, այդ թվում՝ ռուս կինոքննադատներ:

Ի դեպ, Ջիվան Ավետիսյանի ֆիլմն արտադրվել է Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ, ուստի փառատոնի քայլը ուղղակի հարված է նաև այս երկրների համար:

Հավելենք, որ «Դրախտի դարպասը» ֆիլմը նոյեմբերին ցուցադրվելու է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում՝ ներկայացվելով ողջ աշխարհին:

Աննա Բաբաջանյան