Մինչ օրս 11 քաղաքացիական անձ է սպանվել, 60-ից ավելի վիրավոր կա․ Արցախի ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Խաղաղ բնակչության շրջանում առ այսօր 11 զոհ ունենք։ Ստեփանակերտում հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«60-ից ավելի վիրավոր ունենք, որից 42-ը, մեր արձանագրմամբ, լուրջ վիրավորում ունեն։ Առաջին չորս դեպքը եղել է սեպտեմբերի 27-ին՝ Մարտունի քաղաքում 2 քաղաքացի է սպանվել․ մեկը՝ տարեց, մյուսը՝ մանկահասակ։ Հադրութում 79-ամյա կին է սպանվել, Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղի մոտ երիտասարդ տղա է սպանվել։ Երեկ Մարտակերտում ռմբակոծություն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 տարեց քաղաքացի է մահացել, որոնք ընտանիքի անդամներ էին, նրանցից 2-ը կին էին, մեկը՝ տղամարդ։ Իսկ այսօր Մարտունի քաղաքում տեղի ունեցավ թիրախային հրետակածություն, ինչի հետևանքով նախնական տվյալով՝ 4 հոգի սպանվել է, 11 հոգի վիրավորվել, ներառյալ՝ լրագրողները»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Սեպտեմբերի 27-ին Հադրութի իր բնակարանում տարեց կինը, ըստ Արտակ Բեգլարյանի՝ սպանվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Դրանից ենթադրվում է, որ քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել է, քանի որ եթե հրետանու պարագայում հեռավորության վրա որոշակի շեղման հնարավորություն կա, ապա հարվածային ԱԹՍ-ները համարվում են բարձր դիպուկայնությամբ զենքեր, հետևաբար՝ այստեղ սխալի հավանականություն գրեթե չկա։ Ակնհայտ է այս և այլ դեպքերից, որ քաղաքացիական բնակչությունը միտումնավոր կերպով թիրախավորվում է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է, ավելին՝ պատերազմական հանցագործություն է»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։