«Ռոմա»-ն աջակցում է Հենրիխ Մխիթարյանին․ ակումբը պատրաստ է նրան հանգստի հնարավորություն տալ
«Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանգստի հնարավորություն ստանալ ակումբի կողմից։ Այս մասին գրում է իտալական La Gazzetta dello Sport պարբերականը՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողություններին:
Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը համաձայնվել էր մասնակցել «Յուվենտուսի» հետ խաղին, սակայն թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան համաձայն է Մխիթարյանի հետ քննարկելուց հետո հանգիստ տրամադրել ֆուտբոլիստին։
Իտալական պարբերականը մեջբերել է Մխիթարյանի՝ սոցիալական ցանցերում կատարած գրառումները՝ նշելով․ «Մխիթարյանի համար հեշտ օրեր չեն: Մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղում, և Մխիթարյանի ու նրա ընտանիքի մտքերն այնտեղ են»: