Կորոնավիրուսի երկրորդ ալիքը պատում է Եվրոպան․ ցուցանիշները մտահոգիչ են

Լուրեր

06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
Բոլորը

Ամբողջ աշխարհում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվն ավելի քան 32 միլիոն 400 հազար է։ Եվրոպան պատել է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը։ ԵՄ առողջապահության հարցերի հանձնակատարը հայտնել է, որ եվրոպական երկրները գտնվում են նոր համազգային լոքդաունների սահմանին, իսկ գարնանը գրանցված առավելագույն ցուցանիշներին վերադարձի հավանականությունը չափազանց բարձր է։

Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության շուրջ 6․634  դեպք՝ 500 դեպքով ավելի, քան նախորդ օրը, գրում է dailymail.co-ն։

Ֆրանսիայում նոր հակառեկորդ է գրանցվել՝ մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է շուրջ 16 հազարով։ Երկրի վարչապետն իրավիճակն անվանել է արտակարգ։ Իրավիճակի վրա ազդել փորձում են սահմանափակումներով, դեռևս՝ բավական մեղմ։ Մարսելում, որտեղ իրավիճակն ամենածանրն է, վաղվանից փակվում են բոլոր բարերն ու ռեստորանները, իսկ մյուս խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Փարիզը, Լիոնն ու Բորդոն, արգելված է հավաքվել 10 հոգուց ավելի խմբերով։

Իսկ ահա Իսրայելում անցել են ծայրահեղ քայլերի։ Այսօրվանից այնտեղ երկշաբաթյա կարանտին է հայտարարվել։ Բնակիչներին արգելվում է բնակության վայրից 1 կմ-ից ավելի շառավղով հեռանալ, գործում են միայն մթերային խանութներն ու դեղատները։

Ռուսաստանում էլ, կորոնավիրուսի տարածման ցուցանիշի աճի հետ մեկտեղ, նոր խստացումներ են սահմանվում։ Սեպտեմբերի 28-ից 65 տարեկանից բարձր տարիք ունեցող մոսկվացիներին ու քրոնիկական հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում, առանց խիստ անհրաժեշտության, տանից դուրս չգալ։