Մոսկվայում կորոնավիրուսային իրավիճակն իրապես բարդացել է․ նոր հակառեկորդ ու խստացումներ Ռուսաստանում

Լուրեր

12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
Բոլորը

Ռուսաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշի աճի հետ մեկտեղ՝ նոր խստացումներ է սահմանում։ Սեպտեմբերի 28-ից 65 տարեկանից բարձր տարիք ունեցող մոսկվացիներն ու քրոնիկական հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում, առանց խիստ անհրաժեշտության, տանից դուրս չգալ։ Նման հայտարարություն է հայտնվել Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՌԴ-ում տարեցներին խնդրում են չայցելել մարդաշատ վայրեր, ինչպես նաև ժամանակավորապես հրաժարվել առանձին բնակվող հարազատների ու ընկերների հետ շփումներից։ Իսկ աշխատող թոշակառուներին խորհուրդ է տրվում սկսել հեռավար աշխատել կամ արձակուրդ վերցնել։ Գործատուներին էլ կոչ է արվոում աշխատանքները կազմակերպել հեռավար։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն «իրապես բարդացել է»։

«Բացի նոր դեպքերի ի հայտ գալուց՝ լրջորեն ավելացել է նաև հոսպիտալացվածների թիվը»,- ընդգծել է Սոբյանինը։

Հավելենք, որ Ռուսաստանի 84 մարզերում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7․212 նոր դեպք, որը վերջին 3 ամսվա ընթացքում գրանցված նոր հակառեկորդ է։