Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել. ՀՀ ԱՆ

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մեր երկրում այսօր մեկնարկել է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը։

Նախարարության մասնագետները ծնողներին, ուսուցիչներին և բժիշկներին ներկայացրել են աշխարհի ավելի քան 70 երկրում (30-ը` Եվրոպայում) արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելող պատվաստման արդյունավետությունն ու կարևորությունը։

Զուգահեռաբար հասարակական կազմակերպությունների մի քանի ոչ մասնագետ ներկայացուցիչներ առանց գիտական հիմնավորումների` վկայակոչելով առանձին մասնագետների մասնավոր կարծիքները, հանրությանը փորձել են մոլորեցնել։

Նախարարության մասնագետների` Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորությունների վրա հիմնված մեկնաբանություններն ու պարզաբանումները շատերի համար ընկալելի ու հասկանալի էին։ Սակայն որոշ համառներ շարունակում են «ազգանվեր պայքարը»` տարածելով չհիմնավորված փաստեր և ստահոդ լուրեր։ Մի քանի օր առաջ շրջանառվեց լուր, թե իբր 13 տարեկան աղջիկներին պատվաստելու են դպրոցներում։ Նախարարությունը հերթական անգամ հերքեց լուրը` նշելով, որ ինչպես բոլոր պատվաստումները` ՄՊՎ-ն նույնպես իրականացվելու է բացառապես պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում։

Իսկ այսօր լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել է, թե իբր Շիրակի մարզի Այգաբաց համայքում ծրագրի մեկնարկից առաջ փորձել են պատվաստումն իրականացնել դպրոցում։ Եվ իբր ծնողները վռնդել են բժիշկներ կոչեցյալներին։ Բանախոսն իրեն ապահովագրելու համար դիմել է լրագրողական հնարքի` նշելով, թե չի հասցրել ճշտել ստացած տեղեկատվությունը։  

Նախարարությունը խոսել է Այգաբացի դպրոցի տնօրենի հետ և պարզել, որ այնտեղ որևէ մեկը չի պատրաստվել պատվաստում կատարել։ Պարզապես, սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը և բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ և ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը։ Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել, և որևէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել։  

Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին և ստահոդ լուրերին։ Ժամանակն է սթափվելու…

Ցավոք, ականատես ենք, որ կան ոչ արժանավայել քայլերի դիմող տարբեր ուժեր: Վերջիններս, կեղծիքը որպես իրականություն ներկայացնելու  բազմաթիվ փորձերի ձախողումից հետո, այժմ էլ փորձում են այլ հնարքներով ապակողմնորոշել հասարակությանը, առանց գիտակցելու, թե ինչ է իրականում արգանդի վզիկի քաղցկեղը, առանց գիտակցելու հակառակը քարոզելու հետևանքներն ու դրա պատասխանատվությունը: Առողջ հասարակություն ունենալը բոլորիս գերնպատակն է, ուստի ևս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք բոլոր կողմերին չտրվել սադրանքներին ու էժանագին քարոզչական հնարքներին: