Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվելու և քվեարկության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 19:09
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
28.04.2026 | 18:35
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:28
«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ
28.04.2026 | 18:19
Մուստաֆաևն ու Գալուզինը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններն են քննարկել
28.04.2026 | 18:10
Կանադայի վարչապետը Երևան կգա՝ ԵՔՀ գագաթնաժողովին // Հրապարակվել է ընտրողների նախնական ցուցակը․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 18:07
Խաղաղությունն այս գնով երաշխավորված չէ․ այն նոր ճգնաժամերի է բերելու․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:02
ԱՄԷ-ն հայտարարել է մայիսի 1-ից ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին
28.04.2026 | 17:54
Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:53
Բելառուսն ու Լեհաստանը 5-ը 5-ի դիմաց ձերբակալվածների փոխանակում են իրականացրել
28.04.2026 | 17:46
Առանց անվտանգության չի լինի ո՛չ տնտեսություն, ո՛չ զարգացում․ Արա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:39
«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգում է դպրոցներում քաղաքական քարոզչության և երեխաների ներգրավման դեպքերի մասին
28.04.2026 | 17:28
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ԱԱ-ում
Բոլորը

Որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չեմ քննարկել, կարող եմ ենթադրել, որ ՍԴ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ ունենում են, ես այդ ամբողջից տեղյակ չեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի և նրա տեղակալների՝ այսօր կայանալիք ընտրությանը:

Հրայր Թովմասյանը հորդորեց ՍԴ նախագահի ընտրության գործընթացը դարի հարց չդարձնել:

«Սահմանադրական դատարանի նախագահն իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից: Նախագահն ունի մի առաքելություն՝ ՍԴ-ի բնականոն գործունեությունն ապահովելը, և հարցադրումները, ընտրությունն էլ պետք է կատարվի այդ ասպեկտով: Սա քաղաքական ընտրություններ և քաղաքական հայացքների պայքար չէ, նույնիսկ անձերի պայքար չպետք է դիտարկել, փոքր պրոցեդուրա է»,- նշեց նա:

Հարցին՝ կո՞ղմ է, որ ՍԴ նախագահը լինի ՍԴ նոր անդամներից, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ իր քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու է երեք գործոնով՝ հաշվի է առնելու պրոֆեսիոնալ և մարդկային հատկանիշները, որ տվյալ անձն ունակ լինի ՍԴ-ում ապահովել այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա մյուս անդամներին աշխատել, և երրորդ՝ վարչական և կազմակերպչական ունակություններ ունենա:

Թովմասյանը նաև հավելեց, որ առարկայական քննարկում չի եղել, սակայն ենթադրում է, որ կլինի ՍԴ նախագահի մի քանի թեկնածու:

Մանրամասները՝ տեսանյութում: