«Այս նախաձեռնությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման յուրօրինակ կամուրջ է». ամփոփվել են արևմտահայերեն բանաստեղծությունների մրցույթի արդյունքները

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Հանրապետության Անկախության օրն ամփոփվել են տիկին Նունե Սարգսյանի՝ Քուվեյթի վարժարանի սաներին ուղղված արևմտահայերեն բանաստեղծությունների մրցույթի արդյունքները: Հայաստանի և արտերկրի հասակակից աշակերտների միջև կապերի սերտացմանն ուղղված հեռավար զրույցների շրջանակում բանաստեղծությունների մրցույթի անցկացման մասին հայտարարվել էր տիկին Սարգսյանի՝ այս տարվա մայիսի 26-ին Քուվեյթի ազգային վարժարանի սաների հետ հեռավար հանդիպման ընթացքում: Այդ ժամանակ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել վարժարանի սաների մասնակցությամբ մրցույթի արդյունքներն ամփոփել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը:

Չխախտելով պայմանավորվածությունը՝ սեպտեմբերի 21-ին տիկին Սարգսյանը, «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքի աջակցությամբ, առցանց հանդիպում է ունեցել Քուվեյթի ազգային վարժարանի և «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում վարժարանի հետ որպես քույր դպրոց հայտարարված՝ Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտների հետ: «Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհավորել Հայաստանի Անկախության տոնը: Անկախությունը փոխեց բոլոր հայերի կյանքը: Քսանինը տարվա ընթացքում Հայաստանը կարողացավ հաստատվել և դառնալ անկախ պետականություն ունեցող երկիր»,-իր ողջույնի խոսքում ասել է տիկին Նունե Սարգսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել երկու դպրոցների տնօրեններին, ուսուցչական կազմին և աշակերտներին՝ իրենց գնահատելի պատրաստակամության ու ոգևորության, ջանքերի ու աշխատասիրության, և, իհարկե, հայ ազգին, հայոց լեզվին և մշակույթին նվիրված լինելու համար։ «Սա է այս նախաձեռնության հիմնական նպատակը՝ լինել կամուրջ և պահպանել մեր մայրենի լեզուն, –նշել է նա: -Շատ ուրախ եմ, որ դուք հավատացիք և մասնակցեցիք այս մրցույթին»:

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է տասներկու աշակերտ: Վարժարանի աշակերտների կողմից ներկայացված բանաստեղծությունները գնահատվել են չորս անձից բաղկացած մասնագիտական ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված են եղել ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, արձակագիր, բանաստեղծուհի և մանկագիր Մարիամ Խուրշուդյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը, «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքի հիմնադիր, խմբագիր Նայիրի Մկրտիչեանը: Առավելագույն միավորներ են հավաքել և հաղթողներ են ճանաչվել Քուվեյթի ազգային վարժարանի 8-րդ դասարանի աշակերտուհի Լալա Խաչատուրյանը՝ «ՍԻՐՈՅ ՏԱՂ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ», 1-ին դասարանի աշակերտուհի Աննա Պոտիկյանը՝ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» և 4-րդ դասարանի աշակերտ Նիգոլ Աղպոյանը՝ «ՔՈՅՐՍ» բանաստեղծություններով:

«Հավատացնում եմ, որ թե՛ ժյուրին, թե՛ մենք բոլորս շատ հավանեցինք բոլոր տասներկու բանաստեղծությունները»,-ընդգծել է տիկին Նունե Սարգսյանը: Որպես քաջալերանք, խրախուսանք և շնորհակալություն՝ բոլոր տասներկու աշակերտների կողմից ներկայացված բանաստեղծությունները կհրապարակվեն «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքում և Հայաստանի նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքում: «Երեխանե՛ր, սա միասին աշխատելու մեր առաջին փորձն էր, բայց ես վստահ և լիահույս եմ, որ մենք շատ ուրիշ ծրագրեր պետք է իրականացնենք»,-ասաց տիկին Սարգսյանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարգևների հանձնման արարողությունը կազմակերպել այն ժամանակ, երբ Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցի հրավերով մրցույթի մասնակիցները կայցելեն Հայաստան: Տիկին Նունե Սարգսյանը տեղեկացրել է, որ որոշվել է երեխաներին հյուրընկալել Հանրապետության նախագահի նստավայրում և այնտեղ էլ հանձնել պարգևները: Պարգևներ կստանան Քուվեյթի ազգային վարժարանի այն տասներկու սաները, որոնք մասնակցել են մրցույթին: Իսկ առավելագույն միավորների արժանացած երեք աշակերտները կստանան հատուկ մրցանակներ:

Տիկին Նունե Սարգսյանը քաջալերել է երկու կրթօջախների աշակերտներին շարունակել «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում շփումները, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել երկու դպրոցների տնօրենների, ուսուցիչների և ամենակարևորը՝ աշակերտների կողմից: «Գրչի ընկեր» նախաձեռնության շարունակականությունը ապահովելու նպատակով տիկին Սարգսյանը առաջարկել է դպրոցների միջև իրականացնել ասմունքի մրցույթ: Նշենք, որ տիկին Նունե Սարգսյանի «Գրչի ընկեր» նախաձեռնությունը իրականացվում է «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքի հետ համագործակցաբար: