«Պատժամիջոց Կրեմլից». ինչո՞ւ Մոսկվան թույլ չի տալիս ՀՀ քաղաքացիներին մուտք գործել Ռուսաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
Բոլորը

Պաշտոնական Մոսկվան ՀՀ քաղաքացիների համար խտրական որոշում է ընդունել: Ռուսաստանը կառավարության մակարդակով որոշել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով ՌԴ մուտք գործելու սահմանափակումները սեպտեմբերի 21-ից հանել՝ բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։

ՌԴ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը հաստատվել է փոխադարձ հիմքի վրա:

Հայաստանի տնտեսական և ռազմավարական թիվ մեկ դաշնակիցը համարվող Ռուսաստանի այս որոշումը տարակուսանքի պատճառ է դարձել: Պաշտոնական Մոսկվան որևէ հիմնավորում չի ներկայացնում, թե ինչու է ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանը շարունակում անհասանելի մնալ:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը որպես պատճառ դիտարկում է կորոնավիրուսի համավարակը, նշում է՝ Ռուսաստանում զգուշանում են, քանի որ Հայաստանում կորոնավարակակիրները շատ են:

Ղազախստանի առողջապահության գերատեսչությունների տվյալներով՝ երկրում կա 107 հազար վարակակիր, իսկ ահա Հայաստանում COVID-19-ով հիվանդ է շուրջ 48 հազար մարդ: Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է ստացվում, որ նման թվային ցուցանիշների դեպքում Հայաստանի համար շարունակում են գործել ՌԴ կառավարության սահմանափակումները: Երվանդ Բոզոյանն այստեղ խտրական վերաբերմունք է նկատում, որը պայմանավորված է Ռուսաստանի շահով:

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում ԵՏՄ-ի հետ անդամակցությունը դադարեցնելու հարցն օրակարգային դարձրած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը Ռուսաստանի կառավարության այս որոշումը կապում է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը ԵՏՄ-ում որոշիչ ձայն չունի:

Ընդդիմադիր պատգամավորը Մոսկվայի որոշման մեջ հիմնավորումներ չի տեսել, ինչը տարօրինակ է համարում այն համատեքստում, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվերը նվազում են: Ավելին, նա պնդում է, որ Հայաստանի թիվ մեկ դաշնակից Ռուսաստանի այս որոշումը ունի քաղաքական ենթատեքս: Ըստ նրա՝ Կրեմլն այսպիսով իր դժգոհությունների մասին է տեղեկացնում Երևանին:

Ենթադրելի է, որ ԵՏՄ պայմանագրի համաձայն՝ բոլոր կանոնները պետք է տարածվեն բոլոր պետությունների քաղաքացիների վրա, սակայն այս պարագայում, առայժմ անհասկանալի պատճառներով, Հայաստանի համար ոչ նպաստավոր բացառություններ են արվել:

Իշխանական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Իգիթյանը չի կարծում, որ սա բացասական վերաբերմունք է Ռուսաստանի կողմից: Սակայն պատասխան էլ չունի, թե ինչով է պայմանավորված նման որոշումը։ Ասում է՝ Ռուսաստանի կառավարության որոշումը դեռ պետք է ուսումնասիրի:

Հայ-ռուսական ենթադրյալ լարված հարաբերությունների փոխարեն, ըստ Իգիթյանի, Մոսկվայի նման որոշման պատճառ կարող է լինել առողջապահության կազմակերպիչների այն ահազանգը, որ շուտով կորոնավիրուսի երկրորդ ալիքն է մոտենում:

«Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր՝ Հրաչյա Հակոբյանն էլ ասում է, թե սա տեխնիկական խնդրի արդյունք է: Թե ռուսական կողմը տեխնիկապես ո՞ր հարցում է թերացել, Հրաչյա Հակոբյանը պատասխան չտվեց:

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը մակերեսային է որակում պնդումները, թե սահմանափակումը պայմանավորված է կորոնավիրուսով: Նա քաղաքական և տնտեսական դրդապատճառներ է տեսնում։ Տիգրան Խզմալյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն մի քանի տասնյակ Ռուսաստան մեկնողների՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունի մոտ մեկ միլիոն քաղաքացի:

Ըստ Խզմալյանի՝ Ռուսաստանը ցանկանում է նրանց վերադարձն այս սահմանափակումներով դարձնել կառավարելի և օգտագործել՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում օրակարգ ստեղծելով: Մոսկվայի այս որոշումը հարուցել է նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայերի դժգոհությունը: Նրանք մինչև անգամ հացադուլ հայտարարելու սպառնալիքով պահանջում են ապահովել իրենց մուտքը ՌԴ:

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր կրկին հավաքվել էին Հայաստանի Կառավարության դիմաց՝ ճշտելու, թե իրենց վերադարձի վերաբերյալ նորություն կա՞:

Ռուսաստանի կառավարության որոշումը պաշտոնական Երևանը չի մեկնաբանում: Հայաստանի ԱԳՆ-ից պատասխան չունեն, թե ինչու է Մոսկվան ԵՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանի քաղաքացիներին զրկել իր տարածք մուտք գործելու հնարավորությունից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան