Ընդդիմադիր բևեռը դուրս է եկել սաղմնային և քաոտիկ վիճակից ու հստակ ձևավորման փուլում է․ Կարեն Քոչարյան

Լուրեր

07.12.2025 | 13:04
Պյոտր Յանը հասել է ռևանշի ու վերադարձրել UFC-ի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 13:01
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար
07.12.2025 | 12:30
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
07.12.2025 | 12:22
Յոթ Վերքից դուրս բերեցին Գարեգին Բ-ի անունը հնչեցրած երիտասարդ աղջկան
07.12.2025 | 12:05
Ով է պատարագիչ քահանան Յոթ Վերք եկեղեցում
07.12.2025 | 12:02
«Ինտեր Մայամին»` MLS-ի չեմպիոն, Բուսկետսն ու Ալբան ավարտեցին կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 12:00
Ես իմ հայրենիքի համար եմ եկել. Փաշինյանի հետ Գյումրիում պատարագի մասնակցող քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:40
ԱԱ․ Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է
07.12.2025 | 11:26
Նիկոլ Փաշինյանը Յոթ Վերքում է․ եկեղեցում են արքեպիսկոպոսներ Կճոյանը, Միրզախանյանն ու Ադամյանը, եպիսկոպոս Սարոյանը
07.12.2025 | 11:23
Արեք բոլորիս ձերբակալել, չի կարելի եկեղեցու դռները փակել. գյումրեցի. ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:20
Փաշինյանը իր այցի պատճառով եկեղեցու դռները փակելու մասին հարցն անպատասխան թողեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 10:38
Հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2025 | 10:30
Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագի է մասնակցում. ՈՒՂԻՂ
07.12.2025 | 10:11
Արագածի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
Բոլորը

Հայաստանում հստակ ընդդիմադիր բևեռների ձևավորում է գնում։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Տվյալ պարագայում այսօր արդեն պարզ դարձավ, որ հանրահավաքի մասին հայտարարել են երեք ուժեր՝ «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։ Մնացյալը կախված կլինի իրենցից՝ ինչ օրակարգ կձևավորեն, ինչպիսի հարցեր կբարձրացնեն, ինչպես կծավալեն պայքարը, դա արդեն ժամանակը ցույց կտա։ Բայց այն, որ ընդդիմադիր բևեռը, կարելի է ասել, դուրս է եկել այն սաղմնային և քաոտիկ վիճակից և հստակ ձևավորման փուլում է, դա արդեն պարզ է»,- հավելեց նա։

Հարցին՝ արդյո՞ք դա կհանգեցնի իշխանափոխության՝ Կարեն Քոչարյանը պատասխանեց․ «Ամեն ինչ կարող է լինել։ Սա քաղաքականություն է, և ամեն ինչ կարող է լինել՝ սկսած նրանից, որ կարող է ինչ-որ բան լինել, որը կբերի իշխանափոխության, որքան էլ դա ծիծաղելի թվա։ Ես միշտ ասում եմ՝ մի ծիծաղեք ոչ մի բանի վրա, որովհետև 2018 թվականին մարտին ևս ծիծաղում էիք, այն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի վրա։ Բայց կյանքը ցույց տվեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է»։

Ասաց՝ սա ամենևին չի նշանակում, որ անպայման իշխանափոխություն կլինի, դա արդեն կախված կլինի ընդդիմադիրների գործողություններից։ Կլինեն նաև օբյեկտիվ պատճառներ՝ կախված նրանից, թե իշխանությունն ինչպիսի սոցիալ-տնտեսական և առողջապահական քաղաքականություն կվարի:

«Որովհետև այն, ինչ եղել է վերջին 6 ամսում, ամենևին ձեռք չի տալիս ՀՀ քաղաքացիներին և հասարակությանը, դրա համար էլ մենք տեսնում ենք օրը մեջ տարբեր բողոքներ՝ առայժմ լոկալ, իհարկե, բայց այդ լոկալը մթնոլորտ է ձևավորում: Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն արդեն լրիվ այլ է: Ինքը սկսել է խոսել ոչ թե ասֆալտին ծեփելուց և պատերին խփելուց, այլ սկսել է խոսել սխալներից: Խոսքը վերջին իր գրառման մասին է: Թեև ինքը սխալներով ապացուցել է, որ ինքը ճիշտ է, բայց այնուամենայնիվ հռետորաբանություն է փոխվել, որովհետև կարծում եմ՝ սկսել են շփվել իրականության հետ, կամ, եթե ոչ՝ իրականության, ապա գոնե ֆեյսբուքյան այն հատվածի, որը մինչ այս հասու չէր իրենց, որովհետև մինչև հիմա իրենց ստատուսների տակ նման գրառումներ չէին լինում»,- հավելեց բանախոսը։

Անդրադառնալով մինչև 2050 թվականի ռազմավարությանը, որը երեկ ներկայացրեց վարչապետը, Կարեն Քոչարյանն ասաց՝ ողջունում է նախաձեռնությունը․ «Ողջունում եմ այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, որովհետև Հայաստանի 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ երկարաժամկետ ռազմավարական ծրագիր ներկայացրեց երկրի ղեկավարը։ Մենք երբևիցե նման բան չենք ունեցել։ Առանց տեսլականի հասարակությունը, պետությունը չի կարող զարգանալ, չի կարող ապրել։ Մենք չենք կարող անընդհատ ապրել՝ «էշ մի սատկի՝ գարուն կգա» սկզբունքով»։

Կարեն Քոչարյանին դուր է եկել նաև ռազմավարության ներկայացման ընտրված ձևաչափը, բայց ռազմավարությունում նաև խնդիր է տեսնում։

«Այստեղ այլ խնդիր կա։ Երկարաժամկետ ծրագիրը կենացների մակարդակից կդառնա իրականությունը, եթե այն ուղեկցվի միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերով։ Այսինքն՝ որպեսզի դա չլինի հեքիաթ, դա պետք է ամրապնդվի ամենօրյա աշխատանքով։ Իհարկե, ես ուզում եմ ոչ թե 5 մլն լինի բնակչությունը, այլ 7 մլն, ուզում եմ, որ Հայաստանի ոչ թե երեք համալսարան լինի աշխարհի տասնյակի մեջ, այլ բոլոր համալսարանները լինեն, բայց ինչպե՞ս։ Մեխանիզմը պետք է ցույց տալ, և որպեսզի համոզվեմ, որ դա հեքիաթ չէ, ես պետք է ամեն տարի տեսնեմ ինչ-որ առաջընթաց»,- ասաց քաղտեխնոլոգը։