Փաշինյանն ու Ծառուկյանը փողոցային մշակույթը քաղաքական ամբիոն են տանում. դա խոսում է շատ վատ բանի մասին․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.04.2024 | 23:59
Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել
30.04.2024 | 23:54
Ուկրաինան ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը
30.04.2024 | 23:36
Վրաստանում լարված իրավիճակ է. խաղաղ ցուցարարներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ են վիրավորում ստացել
30.04.2024 | 23:30
Օդերևութաբանները Եվրոպայում «դժոխային» ամառ են կանխատեսում
30.04.2024 | 23:26
ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամը քննարկել են ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ռազմարդյունաբերության և օդատիեզերական ոլորտում գործակցության հեռանկարները
30.04.2024 | 23:14
ՌԴ-ում վերջին 5 տարիներին առնվազն 26 լրագրող է դատապարտվել կամ ձերբակալվել, հիմնականում՝ ռուսական բանակի մասին «ֆեյքերի» մեղադրանքով
30.04.2024 | 22:54
Նախկին դատավորի պայքարը ՍԴ-ում. Անտոնյանը մի շարք օրենքներ Սահմանադրությանը հակասող է համարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 22:46
Լիլիթ Մակունցը RAND-ի փորձագետներին է ներկայացրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող վերջին զարգացումները
30.04.2024 | 22:32
Թուրքիան շարունակում է ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները․ մեկ շաբաթում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
30.04.2024 | 22:18
Ժիրայր Սեֆիլյանը բերման է ենթարկվել. ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը 64 է
30.04.2024 | 21:58
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ լրագրողին հարվածելու միջադեպի մասին
30.04.2024 | 21:37
Լևոն Քոչարյանի օգնականից մինչև «սպեցնազ». լրագրողների նկատմամբ բռնությունների ահազանգերն աճում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 21:25
ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, թե «ՀՀ-ն գիտակցել է իր պատասխանատվությունը և շարժվում է ճիշտ ուղղությամբ»
30.04.2024 | 21:10
«Խփելով ներս են մտել, քաղաքացիներին քացու տակ գցել»․ ոստիկանների կողմից բռնությունների աճը մտահոգիչ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 21:00
Վճռական տարի է ՌԴ-ից պոկվելու հարցում․ ՀՀ իշխանությունը ուզում է մինիմալ կորուստով լինի, չմտնենք ներխուժման ենթարկվածների շարք․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի հետ

-Հրապարակային բանավեճ է ծավալվել Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև: Փաշինյանը առավոտյան հեգնական գրառում է հրապարակել, որում թափանցիկ ակնարկ կա Ծառուկյանի հետ կապված, գիտենք, որ նրան բռնաբարություն է վերագրվում։ Չուշացավ Ծառուկյանի գրառումը, որում նա նշել է, թե ժամանակն է Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիր ունեցողները չզբաղեցնեն բարձր պաշտոն՝ վտանգելով անվտանգությունը։ Հավանաբար, սա ուղղված է Փաշինյանի: Ըստ Ձեզ՝ այս բանավեճն ինչի՞ դրսևորում է:

-Սա շատ վատ բանի մասին է խոսում։ Ըստ էության, խոսում է քաղաքական դաշտում քաղաքականության, օրակարգերի բացակայության մասին, բայց այնպես չի, որ այդ բացակայությունը նոր է ծնվել։ Մեծ հաշվով, հեղափոխությունը պիտի միտված լիներ այդ քաղաքական դաշտը փոխելուն։ Ցավոք սրտի, երկուսուկես տարի անց պետք է արձանագրենք, որ ոչ մի քայլ դրական այդ դաշտում չի եղել։ Երբ որ հեղափոխության ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ պետք է փոխվեն «Ընտրական օրենսգիրքը», «Կուսակցությունների մասին» օրենսգիրքը, ըստ երևույթին՝ դրանք էապես պիտի փոխեին հենց քաղաքական դաշտը։ Այսինքն՝ քաղաքականության մեջ պիտի լինեին էն մարդիկ, որոնք ծրագրեր և գաղափարներ ունեին, և ոչ թե այն մարդիկ, որոնք իրար պետք է թիրախավորեն առողջական կամ նախկինում կատարած ենթադրյալ հանցագործության մեջ։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի առաջին և երկրորդ ուժերի առաջնորդների բանավեճի բառապաշարի որակը։

-Երբ ասելիքը քաղաքական չի, ապա բառապաշարը դեռ էդքան էլ էական չի։ Ինչքան սուր լինի բառապաշարը, այնքան մեծ արձագանք կգտնի երկու կողմից։ Բայց այստեղ մենք պետք է սրանք դիտարկենք ոչ թե որպես սուր բանավեճ, այլ զուտ փողոցային մշակույթը քաղաքական ամբիոն տանելու փորձ։

-Մտահոգիչ չէ՞, երբ այդպիսի մշակույթը քաղաքական ամբիոն բերում են վարչապետն ու երկրորդ ուժի ղեկավարը։

-Իհարկե։ Մեր ընկերներից մեկի հետ խոսում էինք այս թեմայով, ինքն ասում էր՝ դե գիտեք, Արայիկ Հարությունյանն է ասել այդ ամենը և վարչապետն ընդամենը մեջբերել է նրա խոսքը։ Ես չեմ արդարացնում այն, որ Արայիկ Հարությունյանն է ասել, բայց այնուհանդերձ, պետք է հաշվի առնել՝ ինչ մեթոդներ էին օգտագործում Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերջին շրջանում, խրտվիլակ էին պտտեցնում փողոցներում, նրա հրաժարականն էին պահանջում բերելով անհիմն մեղադրանքներ, և գուցե հանրության համար ինչ-որ տեղ ընկալելի և ընդունելի կարող է լինել Արայիկ Հարությունյանի՝ նման ցածր մակարդակում պատասխանը։ Եթե ժողովրդի լեզվով ասենք, Արայիկ Հարությունյանը իջավ նրանց մակարդակին, որպեսզի իրենց լեզվով նրանց տեղը դնի։ Բայց երբ դա բարձրաձայնում է վարչապետը, որը հուշագիր է ստորագրել էդ մարդու հետ, և քաղաքական ճանապարհ է անցել, էսօր կանգնել ու նման մեղադրանքներ հնչեցնել, ես բացարձակ անընդունելի եմ համարում։ Այնուամենայնիվ, առաջին և երկրորդ ուժերի ղեկավարներն են և նրանց՝ այս՝ անձնական վիրավորանքների մակարդակում բանավեճը ես մեր ձախողումն եմ համարում՝ ի թիվ այլ ձախողումների, որ ունեցել ենք հեղափոխությունից կամ իշխանափոխությունից հետո։

-Մենք հիշում ենք, որ քաղաքականության ու բիզնեսի տարանջատումը հեղափոխական Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր: Ձեր կուսակցությունը դիմել էր իրավապահներին ԱԺ նախագահին, փաստելով, որ Ծառուկյանը խախտել է այս սկզբունքը: Ինչո՞ւ այն ժամանակ կառավարող ուժը փաստացի մերժեց ձեր դիրքորոշումը:

-Ինձ համար դժվար է հետահայաց գնահատական տալ՝ բուն պատճառները հասկանալ, թե ինչու այդպես արեցին, բայց որ կառավարող ուժի քայլերի տրամաբանությունը չի բխում առողջ քաղաքական դաշտ ունենալու տրամաբանությունից, դա ակնհայտ է։ Ինչո՞ւ, որովհետև այն բոլոր հիմքերը, որ կային՝ իրապես կային, և մի կողմից մերժելով այդ հիմքերը, մյուս կողմից՝ որոշ ժամանակ անց նորից ընթացք տալով էդ գործին՝ ոչ մեր դիմումների հիման վրա, կարող է տպավորություն ստեղծել, որ քաղաքական հաշվարկներ կային, որոնք էդ մարդկանց սկզբունքները փոխեցին։ Այսինքն՝ ի սկզբանե որոշված էր կամ մենք բոլորս եկել էինք համաձայնության այս հեղափոխությունը նաև կապիտալը և քաղաքականությունը միմյանցից զատելու համար, սակայն այդպես չեղավ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոբերտ Անանյան