Վանաձորում տեղի է ունեցել «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացման առաջնախաղը

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել արձակագրի «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացման առաջնախաղը։

«Բեմադրության հեղինակը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։  Մարտին ապոր դերում զբաղված է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, իսկ Նունուֆարի դերում թատրոնի առաջատար դերասանուհիներից՝ Արմինե Վերմիշյանը։

Ներկայացման մտահղացումը ծնվել է շատ պատահական, երբ Վահե Շահվերդյանն ու թատրոնի գրական մասի վարիչ Սամվել Խալաթյանը հարմար տեղ էին փնտրում նախորդ՝ «Մի ֆունտ սիրտ» ներկայացման համար, որի պրեմիերան կայացավ բոլորովին վերջերս՝ «Արմմոնո» փառատոնի շրջանակում՝ օգոստոսի 8-ին։
Զորյանի այգին տեսնելով՝ ծնվում է գաղափարը՝ հանդիսատեսին մատուցել գրողի ստեղծագործությունն իր իսկ այգում։ Համապատասխան թույլտվություններ ստանալով համայնքապետարանից և թանգարանի տնօրինությունից, ստեղծագործական խումբն սկսում է աշխատանքները, իսկ արդյունքում մենք ունենք հետաքրքիր լուծումներով ներկայացում, որն արժե դիտել։

Ի դեպ, պրեմիերայի բոլոր տոմսերը վաճառվել են դեռ օգոստոսից։

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու»,- տեղեկացնում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խոսնակ Գոռ Փելեշյանը: