«Արա» բառի վրա չի դրվում շեշտը․ անվստահություն եմ հայտնում ձեր հայերենի իմացությանը․ Արթուր Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.02.2026 | 21:00
ՀՀ-ում չկա 9 մլրդ դոլար, որ մենք ներդնենք․ Վենսի նշած գումարները ամերիկյան ներդրումներ պետք է լինեն․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 21:00
Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվել
10.02.2026 | 20:52
Հայաստանը նահանջել է․ կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ խնդիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 20:38
Viva-ն և IDBank-ը համաձայնության են եկել
10.02.2026 | 20:30
Առանց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջնորդության՝ չէինք կարողանա խաղաղության համաձայնագրի հասնել. Վենս
10.02.2026 | 20:27
Սպասում ենք ԱՄՆ-ի կողմից փոխադարձ դիրքորոշման. Կոբախիձեն՝ վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին
10.02.2026 | 20:15
Մինչև 720 000 դրամ աշխատավարձի խոստում, ատեստավորման դժվարություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 20:00
Սեղանին է մնացել 300 000 ադրբեջանցու վերադարձի պահանջը․ ենթադրում եմ իշխանությունը կհամաձայնվի ընտրություններից հետո․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 19:53
Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին Կովկասում խաղաղության հաստատման համար, նաև խոսել TRIPP-ի կարևորությունից
10.02.2026 | 19:51
16 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանների մի շարք հասցեներում և Ջրվեժում
10.02.2026 | 19:40
Ռուբեն Վարդանյանը եզրափակիչ խոսքով է հանդես եկել ու ադրբեջանական բանաստեղծություններ ընթերցել
10.02.2026 | 19:32
Ռոսկոմնադզորը հայտարարել է Telegram-ի նկատմամբ «սահմանափակումները շարունակելու» մասին
10.02.2026 | 19:18
Բախումների օր՝ NBA-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 19:06
Ինչ տեսք ունեն սահմանի պաշտպանական կառույցները․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
10.02.2026 | 19:00
Բացառիկ նորություն է ԱՄՆ-ից ԱԹՍ-ի գնումը․ սա 1-ին քայլն է անվտանգային ոլորտում համագործակցության․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ բերված փաստերը սուտ են ու հորինված։

«Մենք արդյունքները տեսնում ենք։ Դրա վառ ապացույցը կրթական ոլորտում կապիտալ ծախսերն են, ինչի արդյունքում կառուցվում են մոդուլային ժամանակակից դպրոցներ երեխաների համար, գերբռնված դպրոցների թիվը կրճատվել է էլեկտրոնային գրանցման համար։ Ժամանակս չի հերիքում, որ շատ բան ասեմ։ Covid-19-ի պայմաններում մի քանի օրում հեռավար ուսուցման մոդել սկսեց ձևավորվել։ Հիմա այս ամենն անտեսելով՝ իրականության մեջ գոյություն ունեցող փաստերի վրա հիմնված մեղադրանքներ սկսեցին հնչեցվել և, ափսոս, չկա ընթացակարգ, որով կարելի է անվստահություն հայտնել ընդդիմադիր ֆրակցիային, թե չէ ես հենց հիմա դա կանեի։ Բայց ես անվստահություն եմ հայտնում, օրինակ, ձեր հայերենի իմացությանը, որովհետև շեշտը «արա» բառի վրա չի դրվում, և դա իմանալ, գոնե, պետք էր՝ կրթության նախարարին անվստահություն հայտնելու առաջ»,- նշեց պատգամավորը՝ նկատի ունենալով խմբակցության պատգամավորների կողմից ԱԺ դահլիճ բերված պաստառի վրայի գրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։