Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

Լուրեր

12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն  ավարտող  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էռլոնի հետ:

«Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի եւ Չինաստանի ու մասնավորապես երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար՝ ընդգծելով, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է: Աժ նախագահը նշել է՝ ցավոք, համավարակի պատճառով շփումները նվազել են, բայց հույս է հայտնել, որ համավարակի հաղթահարումից հետո դրանք լիարժեք կվերականգնվեն: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ նախագծերի, նաեւ՝ համավարակի օրերին Հայաստան ուղարկված հումանիտար աջակցության համար:

Դեսպան Տյան Էռլոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ ժամանակը Հայաստանում իր համար աննկատ է անցել, ինչը խոսում է այն մասին, որ աշխատանքն օգտակար եւ հաճելի է եղել: Նա հավելել է, որ հեռանում է բավարարվածության զգացումով՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի եւ բարեկամական հարաբերությունների շնորհիվ շատ բանի են հասել բոլոր ոլորտներում: Տյան Էռլոնը հույս է հայտնել, որ համավարակի պատճառով հայ խորհրդարանականների հետաձգված այցը Չինաստան կկայանա, քանի որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական բարեկամական հարաբերություններին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ աջակցության համար եւ Արարատ Միրզոյանին փոխանցել Չինաստանի խորհրդարանի ղեկավարի ողջույնները՝ ընդգծելով, որ Չինաստանը հաստատակամ է շարունակելու երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացմումը:

Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն եւ եկող տարին այդ առումով առավել բուռն կլինի»,- ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում: