Չեմ հիշում դեպք, որ նման կերպ «իգնոռ» արվեն ԱԺ մյուս խմբակցությունները․ Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
Բոլորը

ԲՀԿ-ն չի մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Բազմիցս ասել ենք, որ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ՍԴ դատավորի թեկնածուները չեն հանդիպել խմբակցությունների հետ:

«Կա պառլամենտական քաղաքական մշակույթ, որ ներկայացնող սուբյեկտը և նաև թեկնածուները պետք է շահագրգիռ լինեն խորհրդարանում ներկայացված ոչ միայն մեծամասնության, այլև փոքրամասնությունը ներկայացնող խմբակցությունների հետ ու պատասխանել հարցերին: Բայց քանի որ այս ամիսների ընթացքում մենք տեսանք, որ ՍԴ դատավորների թեկնածուների շուրջ շեքսպիրյան կրքեր են բորբոքվում նույն խմբակցության ներսում, որ շեքսպիրյան ժամանակների արքունիքը գլուխը պատին է տվել ներքին խարդավանքների, ներքին հոսանքների շուրջ։ Այս մարդիկ հասկացել են, որ այդ խնդիրները որոշվում են այստեղ, ուստի հանդիպել երկու այլ խմբակցությունների հետ իրենք համարել են բացարձակապես աննպատակահարմար: Սա ես համարում եմ հետընթաց»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա հավելեց, որ նախկինում չի եղել դեպք, որ իրենք գնան խնդրեն թեկնածուին հանդիպել իրենց հետ․ «Այստեղ խախտվում է պառլամենտարիզմի երկար տարիներ մշակված ավանդույթը… 2007 թվականից ես խորհրդարանում եմ և չեմ հիշում դեպք, որ նման կերպ «իգնոռ» արվեն խորհրդարանական մյուս խմբակցությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում։