Ամփոփվել են զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները. ՀՀ ՊՆ

Լուրեր

12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

«Կորոնավիրուսային համաճարակը չի խաթարել բողոքարկման գործընթացը. հանձնաժողովն ստացել է 164 դիմում-բողոք` 20%-ով ավել 2019 թ. ամառային զորակոչի համեմատ:

Հանձնաժողովի աշխատանքը կենտրոնացել է զորակոչի գործընթացում իրականացվող բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների կապակցությամբ ծագող խնդիրների ուսումնասիրման և լուծման վրա: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի միջնորդագրերին արձագանքելով` զորակոչային իրավասու մարմիններն իրականացրել են զորակոչիկների լրահետազոտման, հետազոտական տվյալների ճշտման և գնահատման միջոցառումներ, կայացրել են զինծառայության պիտանիության մասին փորձաքննական եզրակացությունների վերանայման որոշումներ:

46 զորակոչիկ ուղեգրվել են լրացուցիչ և ստուգիչ բժշկական հետազոտությունների, որոնց արդյունքների հիման վրա վերանայվել են նրանցից 32-ի զինծառայության պիտանիության մասին եզրակացությունները, ևս 10 այդպիսի եզրակացություններ կայացվել են բժշկական հետազոտությունների տվյալների վերագնահատման միջոցով: Հիշյալ զորակոչիկներից 7-ը համարվել են զինծառայության համար ոչ պիտանի, 3-ը` ժամանակավորապես ոչ պիտանի, 32-ին տրվել են տարկետումներ մինչև 1 տարի ժամկետով:

Բողոքարկման գործնթացի արդյունավետ իրականացմանը նպաստել են զորակոչային բոլոր մարմինների ցուցաբերած պատասխանատու վերաբերմունքը, ինչպես նաև քաղաքացիների հետ հանձնաժողովի գործուն համագործակցությունը:

ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցվել է նաև զորակոչի գործնթացում բողոքների տեղիք տվող առանձին երևույթների մասին»,- ասված է հաղորդագրությունում: