Գյումրիում ընթանում է «HAY-AT JAZZ» փառատոնը

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Մանուկյան ընկերությունը» «Ջազի հայկական ասոցիացիայի» և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ: «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․ 4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով ծրագիրն իրականացվում է 3-րդ անգամ։ Համավարակով պայմանավորված փառատոնն այս տարի անցկացվում է առցանց՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումների միջոցով՝ համերգները հասանելի դարձնելով ջազասեր ունկնդրին։ Այսօրվա ջազային հանդիպումը Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում է՝ «Վահագն Հայրապետյան տրիոյի» մասնակցությամբ։ Սեպտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում ջազային կատարումներով հանդես է եկել «Սամվել Գասպարյան տրիոն», սեպտեմբերի 10-ին՝ Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում, փառատոնի ունկնդրին ջազային երեկո է նվիրել «Մալխաս ջազ բենդը»։
«HAY-AT JAZZ-2020» ծրագիրը կավարտվի սեպտեմբերի 12-ին՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում՝ «Լուսինե Սարգսյան և Կարեն Գրիգորյան քառյակի» մասնակցությամբ։ Համերգներին կարող եք հետևել «Մանուկյան ընկերության» https://www.facebook.com/manukyancompany/ և «Ջազի հայկական ասոցիացիայի» https://www.facebook.com/armjazzassociation/ ֆեյսբուքյան էջերի միջոցով, ժամը 17:00-ից: