Նոր հանքերևակում ազգային պարկի, արգելավայրի տարածքում և պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ. «Փաստ»

Լուրեր

10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ տասն օր անց՝ դեկտեմբերի 15–ին, Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Ջիլ բնակավայրի ղեկավարի վարչական շենքում տեղի կունենան «Ակվեստ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված Ջիլի դոլոմիտային մարմարի երևակումում երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները:

Ջիլի դոլոմիտային (բրուսիտային) մարմարի երևակման տարածքում նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: Երևակումը գտնվում է Ջիլ համայնքի տարածքում, Սևանա լճի հյուսիսարևեյան ափին՝ 2050–2200 մ բացարձակ բարձրությունների վրա:

«Ակվեստ» ՍՊԸ–ն Ջիլի դոլոմիտային մարմարների հետախուզումը կիրականացնի թվով 5 հորատանցքերով: Իսկ երևակումը կզբաղեցնի մոտ 9,7 հա մակերես:

Մոտակա բնակավայրերն են Արտանիշ, Ծափաթաղ և Փամբակ գյուղերը, որոնք գտնվում են երևակման տարածքից համապատասխանաբար՝ մոտ 9,3 կմ հյուսիս–հյուսիս–արևմուտք, 4,2 կմ հարավ–հարավ–արևելք և 10կմ հարավ: Լեռնագրական տեսակետից երևակման տարածքը գտնվում է Սևանա լճի հյուսիսարևմտյան մասում՝ ընդգրկելով Արեգունու և Սևանի լեռնաշղթաները: Բուն երևակման տարածքը հարում է Սևանի լեռնաշղթայի հարավարևելյան լանջերին:

Ըստ նախագծի՝ Ջիլի մարմարի շրջանում է գտնվում «Սևան» ազգային պարկը: Համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի՝ Սևանա լճի ջրհավաք ավազանը՝ կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների ներառմամբ, որպես մեկ ամբողջական համակարգ համարվում է քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտ՝ հաշվի առնելով համակարգի բարձր արժեքավորությունը և լճի էկոլոգիական իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը։

Ըստ նախագծի՝ կենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական և արհետական լանդշաֆտները և կենաբազմազանությունըu: Ի դեպ, երևակման շրջանում է գտնվում նաև Գիհու նոսրանտառների արգելավայրը, որը կազմավորվել է 1958 թ.–ին 3310 հա տարածության վրա:

«Ջիլի դոլոմիտային մարմարի երևակումը գտնվում է «Սևան» ազգային պարկի սահմանից շուրջ 0,95 կմ հեռավորության վրա, իսկ Գիհու նոսրանտառների արգելավայրի տեղամասերից՝ 0,3–2,4 կմ հեռավորության վրա: Օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ընթացքում շահագործվելու են արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքները, հետևաբար լրացուցիչ ազդեցությունը բնական լանդշաֆտների վրա կլինի նվազագույն: Ապագա բացահանքերի և նախատեսվող ենթակառուցվածքների տարածքում ՀՀ Կարմիր գրքերում գրանցված բուսական և կենդանական տեսակներ չեն արձանագրվել»,– ասված է նախագծում:

Բացի այդ նախագծի հեղինակները նշում են, որ Ջիլ համայնքի տարածքում գտնվում են Ք. ա. 1–ին հազ. 1–ին կեսի «ԴԱՇՏ–ԼԵՌ» ամրոցը (Արտանիշ–Ջիլ ճանապարհին, մայրուղուց 100–150 մ հյուսիս), 16–17–րդ դդ. եկեղեցի (գյուղի հյուսիս–արևելյան եզրին) և 15–18 դդ. գերեզմանոց (գյուղի հյուսիսային եզրին՝ բարձունքի վրա): Տվյալ հուշարձանները երկրաբանական ուսումնասիրության համար ընտրված տարածքից գտնվում են ավելի քան1,5 կմ հեռավորության վրա (իբր դա բավական հեռու է,– խմբ.) և ծրագրավորվող աշխատանքները չեն կարող բացասաբար անդրադառնալ պատմամշակութային հուշարձանների վիճակի վրա:

Բացի այդ, ընկերությունը որպես փոխհատուցում պատրաստվում է բնապահպանական միջոցառումների համար տրամադրել տարեկան 350 հազար դրամ: