Ես ժամանակին ղեկավարել եմ դատական համակարգը․ այժմ դա ինձ համար անցած էտապ կարելի է համարել ․ Հովհաննես Մանուկյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Գերագույն դատարան ստեղծելու տարբերակը։ Դրան զուգահեռ քննարկվում են նաև Գերագույն դատարանի նախագահի հավանական թեկնածուների անունները։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այդ պաշտոնում ամենահավանական թեկնածուն արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն է, որը բազմիցս դրական է արտահայտվել Գերագույն դատարան ստեղծելու գաղափարի շուրջ։

Թեմայի հետ կապված Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց Հովհաննես Մանուկյանից, որը նշեց, որ արդյունավետ դատական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է համարում նման բարձր ատյանի ստեղծումը:

«Գերագույն դատարանի կարևորության մասին ես խոսել եմ շատ վաղուց․ դեռևս 2000 թվականի հունվարին ես «Հայաստանի Հանրապետություն» թերթում հոդված եմ տպագրել, որտեղ խոսում եմ դատական համակարգի արդյունավետության մասին, և պնդումը, որ առանց Գերագույն դատարան ստեղծելու հնարավոր չէ այդ նպատակին հասնել, դեռևս այդ ժամանակ եմ արել։ Հետագայում էլ բազմիցս դատաիրավական բարեփոխումներին շուրջ ծավալվող մասնագիտական քննարկումների ժամանակ փորձել եմ այդ գաղափարն առաջ տանել։ Գաղափարական մակարդակով լիարժեք կիսում եմ հանձնաժողովի մոտեցումները։ Գտնում եմ, որ արդյունավետ դատական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է իրականացնել այդ բարեփոխումը և ստեղծել այդ բարձր ատյանը»,- նշեց Մանուկյանը։

Անդրադառնալով Գերագույն դատարանի նախագահի պաշտոնում իր հավանական թեկնածության մասին տեղեկություններին՝ Մանուկյանը նշեց, որ անլուրջ է համարում հավանականությունների տեսությունների մակարդակում ինչ-որ բան քննարկելը։

«Անհիմն ենթադրությունները կամ ինչ-որ դավադրությունների տեսությունները անլուրջ եմ համարում։ Այո, իհարկե, ցանկացած իրավաբանի համար բարձրագույն դատական ատյանում աշխատելը մեծագույն պատիվ է, բայց, կարծում եմ, որ դեռևս ընդամենը առաջարկի փուլում ենթադրություններ անել ինչ-որ բաների վերաբերյալ, չափազանց անլուրջ է։ Ես ղեկավարել եմ ժամանակին դատական համակարգը, և այժմ ինձ համար անցած էտապ կարելի է համարել»,- եզրափակեց Հովհաննես Մանուկյանը։

Անժելա Պողոսյան