«Ավրորան» կաջակցի «Հոշոտված Հայաստան» գրքի վերահրատարակմանը. IDeA հիմնադրամ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

IDeA հիմնադրամից տեղեկացնում են, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կաջակցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կյանքի կոչել իր նոր նախագիծը եւ առաջին անգամ Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը վերահրատարակել ծանոթագրություններով: Հայերեն եւ անգլերեն այս եզակի հրատարակությունը կլինի Թանգարան-ինստիտուտի կարեւորագույն նախագծերից մեկի՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշարի» խորհրդանշական մեկնարկը:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տարիներ շարունակ սերտորեն համագործակցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ եւ ուրախ է աջակցել հատկապես այս նախագծին, քանի որ մեր նախաձեռնությունը ոգեշնչվել է Ավրորա Մարդիգանյանի պատմությամբ եւ կրում է նրա անունը: Դեռ երեխա ժամանակ նա անցել է Հայոց ցեղասպանության սարսափների միջով եւ ոչ միայն ողջ է մնացել, այլեւ բազմիցս վերապրել է այդ ողբերգությունը՝ իր պատմությունն աշխարհին ներկայացնելով բեմից եւ ֆիլմով, այդպիսով բարձրացնելով Ցեղասպանության մասին հանրային իրազեկվածությունը: Այս տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նշում է իր հնգամյակը, եւ այս վերահրատարակությունը ճիշտ պահին է՝ ընդգծելու, թե որքան կարեւոր է լույս սփռել մարդկային ոգու տոկունության վրա»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան:

Գիրքը վերահրատարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակչական նոր՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշար» նախագծով, որի շրջանակում լույս կտեսնեն Ցեղասպանությունը վերապրածների անտիպ հուշերը: «Հոշոտված Հայաստան» գիրքը կվերահրատարակվի անգլերեն եւ հայերեն՝ 20 էջ ծանոթագրություններով: Անգլերենը լույս կտեսնի 2.000 օրինակով, իսկ հայերենը՝ 1.000:

«Ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի է անցել, եւ շատ եզրույթներ ու աշխարհագրական տեղանուններ ծանոթ չեն այսօրվա ընթերցողին, ուստի այս գրքի՝ ծանոթագրություններով հրատարակումը, անհրաժեշտություն էր: Իսկ «Ավրորայի» հետ համագործակցությունն այս համատեքստում, ինչ խոսք, շատ խորհրդանշական է: Ե՛վ Թանգարան-ինստիտուտի, ե՛ւ նախաձեռնության նպատակն ընդհանուր է՝ բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին հանրային իրազեկվածությունը, պայքարել ու կանխարգելել այսօր տեղի ունեցող ցեղասպանությունները եւ օգնության ձեռք մեկնել նման ողբերգությունների միջով անցնող ժողովուրդներին»,- ընդգծեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

«Ավրորան» աջակցում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին «Ավրորա» դրամաշնորհների միջոցով: Այն հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին մեծարելու իրենց նախնիներին փրկողների հիշատակը` աջակցելով կրթական նախաձեռնություններին, բարձրացնելով հանրային իրազեկվածությունը հայկական ժառանգության եւ մարդասիրական ջանքերի վերաբերյալ: