ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Հիմնական մեղադրյալը հեծանիվ է քշում, սևաններում է լողում, իսկ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները հոգնել են. Աշոտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

«Մարդիկ հոգնել են՝ սպասելով դատական բուն ընթացին, որը չի սկսվել: Այսօր հիմնական մեղադրյալը հեծանիվ է քշում, սևաններում է լողում, իսկ զոհերի իրավահաջորդները հոգնել են, նրանք զավակ են կորցրել և մասնակցում են դատական մի ընթացքի, որը ճոճանակի է նման. անընդհատ այս ու այն կողմ է գնում: Իրավահաջորդները գնում են և ժամերով լսում, թե ինչպես են հանցագործներին պաշտպանում: Այս իրավիճակի պատճառը դատաիրավական համակարգի անկատարությունն է, այն չի կարող ընթացք տալ արդարադատության հաղթանակին»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում դերասան, բեմադիչ Աշոտ Ադամյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները դադարեցրել են մասնակցությունը շուրջ երկու տարի ձգձգվող դատավարությանը՝ անվանելով այն ֆարս:

Նրա համոզմամբ՝ կարելի է հասկանալ այդ մարդկանց, որոնք պահանջում են արագացնել մեղավորներին ի հայտ բերելու և պատժելու պրոցեսը:

Դերասանն անդրադառնում է նաև հետհեղափոխական Հայաստանի խնդիրներին և խոստովանում. «Ես չեմ նախանձում իշխանությանը. տեսնելով թերությունները՝ հասկանում եմ, թե որքան դժվար է տասնամյակների ընթացքում խարխլված, այլանդակված համակարգերը ի մի բերել, բայց պահանջում եմ, որ իշխանությունն անի դա: Իշխանությունը պետք է ձևեր գտնի դժվարին խնդիրների լուծումն արագացնելու համար… Ժամանակի կորուստը մեր դեմ է աշխատում: Ես նկատում եմ այս իշխանության թերությունները, բայց չեմ հիասթափվում, որովհետև նպատակ ունեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան