Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն

Լուրեր

25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 24-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան-Գորիս թիվ 607 երթուղով Գորիսի բնակիչների համար հոկտեմբերի 23-ից սկսած իրականացվում են անվճար ուղևորափոխադրումներ՝ հոկտեմբերի 25-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։ Հոկտեմբերի 25-ին առաքելությունը ստացել է լրացուցիչ ահազանգ և ներկայացված տեղեկությունները հիմնավորող նյութեր։

«Մասնավորապես, ըստ ստացված տեղեկությունների՝ ուղևորներից “Սասունցի Դավիթ” կայարանում տեղակայված դրամարկղում ճշտում են՝ արդյոք նրանք Գորիսի բնակիչ են, և դրական պատասխանի դեպքում հայտնում, որ ուղևորության համար տոմս ձեռք բերելու անհրաժեշտություն չկա։ Ահազանգի համաձայն՝ անվճար ուղևորափոխադրումը զուգորդվում է ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով և դաշինքի անվանումը և համարը պարունակող քարոզչական բուկլետի տրամադրմամբ։

«Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ մտահոգիչ է համարում ստացված տեղեկությունները։ Եթե ներկայացված հանգամանքները հաստատվեն, ապա անվճար ուղևորափոխադրումների իրականացումը՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի քարոզչանյութերի տրամադրման զուգակցմամբ, կարող է պարունակել ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտման հատկանիշներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին/դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցելը, ինչպես նաև ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ։

«Ականատես» դիտորդական առաքելությունը ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին և ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը կոչ է անում անհապաղ ստուգել ներկայացված տեղեկությունները, տալ համապատասխան իրավական գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումները կանխելու և դրանց շարունակությունը բացառելու ուղղությամբ»,-նշում է դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ։