ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
Քաղաքականություն
25.10.2026 | 15:31
Ժամը 14։00-ի դրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ 37.95%։
Բարձր մասնակցություն է արձանագրվել նաև Ծաղկաձորում՝ 32.68%, Շամիրամում՝ 30.36%, Եղեգնաձորում՝ 30.07%, Մեղրիում՝ 29.95%, Գորիսում՝ 28.30% և Արթիկում՝ 27.76%։
Մյուս համայնքներում մասնակցության ցուցանիշները հետևյալն են․
🔹 Արտաշատ՝ 17.40%
🔹 Արաքս՝ 21.37%
🔹 Արմավիր՝ 17.51%
🔹 Գավառ՝ 17.95%
🔹 Մարտունի՝ 20.99%
🔹 Վարդենիս՝ 19.92%
🔹 Ֆիոլետովո՝ 10.35%
🔹 Հրազդան՝ 25.54%
🔹 Գառնի՝ 15.10%
🔹 Ախուրյան՝ 20.88%
🔹 Վայք՝ 24.97%
🔹 Ջերմուկ՝ 25.90%
🔹 Դիլիջան՝ 18.92%
🔹 Իջևան՝ 19.14%։
Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Ֆիոլետովոյում՝ 10.35%։
ԿԸՀ-ն քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ տվյալները, ըստ համայնքների, հրապարակում է երեքժամյա պարբերականությամբ։

