Միջերկրական ծովում իրադրությունը շարունակում է լարված մնալ

Լուրեր

21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան երկարաձգել է Միջերկրական ծովում գազի հանքավայրերի հետազոտման աշխատանքները` հենվելով իր և Լիբիայի միջև տնտեսական բացառիկ գոտու մասին համաձայնագրի վրա. գրում է VOA-ն:

Ռազմանավերի պաշտպանության տակ գտնվող իր սեյսմիկ հետազոտական նավի ուսումնասիրությունից բացի, Անկարան հայտարարում է, որ Կիպրոսի հարավ-արևմտյան ծովային տարածքի մոտակայք է ուղարկում հորելու աշխատանքների համար նախատեսված նավ: Այս գործողությունները պետք է տևեն մինչև սեպտեմբերի 15-ը:

Ի պատասխան, Հունաստանը և Եգիպտոսը ստորագրել են բացառիկ տնտեսական գոտու մասին իրենց համաձայնագիրը: Չնայած Եվրամիության կոչերին, Հունաստանի կտրուկ քննադատությանը և տարածաշրջանում ֆրանսիական և իտալական ռազմական ներկայության ուժեղացմանն ու Հունաստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններին՝ Թուրքիան նախազգուշացրել է, որ կտրուկ կարձագանքի հետազոտական աշխատանքերին միջամտելու յուրաքանչյուր փորձի:

Երկուշաբթի օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ընդունել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղական ղեկավարությանը՝ Արևելյան Միջերկրածովի վերջին զարգացումները քննարկելու համար: Հանդիպումը կայացել է Անկարայում:

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կոչը `Թուրքիայի և Հունաստանի միջև տեխնիկական բանակցություններ սկսելու մասին: Հանդիպման ընթացքում Աքարը հայտարարել է, որ Անկարան ողջունում է Ստոլտենբերգի երկխոսության կոչը և ակնկալում, որ մյուս երկրները կհետևեն ՆԱՏՕ-ի համերաշխության ոգուն: Հիշեցնենք, որ հանդիպմանը նախորդել էր ՆԱՏՕ-ի ղեկավարի ուրբաթ օրվա հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցություններ են սկսվել Արևելյան Միջերկրածովում լարվածությունը նվազեցնելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հունաստանին շաբաթ օրը հորդորել էր սկսել բանակցություններ միջերկրածովյան տարածքների շուրջ, որոնք կողմերից յուրաքանչյուրը համարում է իր սեփականությունը: Բանակցություններից հրաժարվելու դեպքում Էրդողանը նախազգուշացրել է վատ հետեւանքների մասին: «Նրանք կամ պիտի հասկանան քաղաքականության ու դիվանագիտության լեզուն, կամ պիտի զգան ցավոտ հետեւանքները»,- ասել էր Էրդողանը:

Հիշեցնենք, որ մի կողմից Հունաստանի ու Կիպրոսի, մյուս կողմից Թուրքիայի միջև ծագել է անհամաձայնություն՝ կապված Միջերկրական ծովի արևելքում էներգետիկ պաշարների պատկանելիության հարցի շուրջ: Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ Անկարան վիճահարույց տարածք ուղարկել Օրուք Ռեյս սեյսմիկ հետազոտական նավը: Ֆրանսիան, Իտալիան, ԱՄԷ-ը, Եգիպտոսն ու այլ երկրներ աջակցություն են հայտնել հունական կողմին: