Պուտինը հայտարարել է, որ գիշերն Ուկրաինային համալիր հարված է հասցվել՝ 90 հրթիռներով և 100 ԱԹՍ-ներով

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Ռուսաստանը գիշերը Ուկրաինային համալիր հարված է հասցրել՝ օգտագործելով 90 հրթիռներ և 100 անօդաչու թռչող սարքեր ու խոցելով 17 թիրախ՝ ռազմական պաշտպանական արդյունաբերության օբյեկտներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովում ունեցած ելույթում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հիշեցրել է Ռուսաստանի ունեցած «Կալիբր», «Կինժալ» և «Ցիրկոն» համալիրների մասին։

«Այս գիշեր մենք համալիր հարված ենք հասցրել՝ օգտագործելով նմանատիպ դասի 90 հրթիռներ և 100 անօդաչու թռչող սարքեր՝ խոցելով 17 թիրախ՝ ռազմական օբյեկտներ, պաշտպանական արդյունաբերության օբյեկտներ և դրանց ապահովման համակարգերը»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ  Ռուսաստանի կողմից այդ հարվածներն իրականացվել են՝ ի պատասխան ամերիկյան ATACMS հրթիռներով ռուսական տարածքի վրա շարունակվող հարձակումների։

Պուտինը կրկին ասել է, որ ռուսական նոր հրթիռը, որը նա անվանում է «Օրեշնիկ», չունի համարժեքն աշխարհում, և որ նոր հարձակումների թիրախները, ներառյալ՝ նման հրթիռներով, կարող են դառնալ «Կիևում որոշումների կայացման կենտրոնները»։

Կիևը հայտնել էր, որ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները ռուսական բանակի զանգվածային հարձակմանն են ենթարկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի