Ստահոդ լուրերի շատ հեղինակներ երեկոյան ժամանակ են անցկացնում դատավորների հետ․ հիմնավոր լուծումներ են պետք․ Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Կարող եմ տասնյակ հարցումներ վկայաբերել, որոնք վկայում են, որ Հայաստանի հասարակությունը չի վստահում Հայաստանի դատական իշխանությանը, ավելին, համարում է, որ դատական իշխանությունը թաթախված է հանցավոր կապերի մեջ, արատավորված է կոռուպցիոն մեխանիզմներով, նախկին իշխանությունների հետ ունի շատ առնչություններ և այս պահին դիրքավորվել է Հայաստանի պետականության դեմ»,- այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցման չափը:

Պատգամավորի կարծիքով՝ ստահոդ լուրերի տարածումն ու զրպարտություններն իրականացվում են դատական իշխանության հովանավորության ներքո:

Արման Բաբաջանյանի խոսքով՝ պետք է գնալ դատական համակարգի «վիրահատական միջամտության» և դատական համակարգի առողջ հատվածի վրա հիմնվելով՝ գնալ համակարգի առողջացմանը:

«Այսպիսի փոքր, հատվածական միջոցներով հաջողության հասնել հնարավոր չէ, որովհետև այն մարդիկ, ովքեր ձեր նշած հանցագործությունները գործում են, այնքան փող ունեն, որ նախատեսված դրամական փոխհատուցումներն էլ կտան, միայն թե ստահոդ տեղեկությունները հանրայնացնելու առիթը բաց չթողնեն»,- նշեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ ստահոդ լուրերի շատ հեղինակներ երեկոյան ժամանակ են անցկացնում դատավորների հետ, հիմնավոր լուծումներ են պետք:

Մանրամասները՝ տեսանյութում։