Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ քաղաքացու դի է հայտնաբերվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19:36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1954 թ. ծնված Գագիկ Եղիազարյանի (ԱՄՆ քաղաքացի) դին: