Բրյուսելում կայացել է հայ-բելգիական գործարար համաժողով

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացել է «Նոր հնարավորություններ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպվել է Բելգիայում ՀՀ դեսպանության և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի գրասենյակի կողմից` Հայ-բելգիական առևտրի պալատի հետ միասին, Վալոնիայի արտահանման ու ներդրումների, Ֆլանդրիայի ներդրումների ու առևտրի գործակալությունների և Ագորիա գործարար ակումբի հետ համագործակցաբար: Բացի նշված կազմակերպություններից համաժողովին մասնակցել են ԵՄ կառույցների պաշտոնյաներ, EU4Business նախաձեռնության, Բրյուսելում ՎԶԵԲ գրասենյակի ու շուրջ չորս տասնյակ բելգիական և հոլանդական ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր բացման խոսքում նշել է, որ հայ-բելգիական հարաբերությունների ներկա մակարդակն ու դինամիկան նպաստում են փոխշահավետ գործակցության զարգացմանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, գիտության, ներդրումների, զբոսաշրջության և այլն: Նա նշել է նաև, որ Բելգիան ավանդաբար եղել է հայկական ապրանքների արտահանման կարևոր ուղղություններից մեկը, և Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել իր ներկայությունը բելգիական շուկայում: Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվեց Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում նոյեմբերի 24-ին, ինչպես նաև մի շարք կարևոր ոլորտային այլ համաձայնագրեր նպաստում են Հայաստանում գործունեություն ծավալելու առավել կայուն միջավայրի ձևավորմանը բելգիական ու այլ ձեռնարկությունների համար: «Մենք խրախուսում ենք բելգիական ընկերություններին ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները Հայաստանում և մասնակցել ներդրումային ծրագրերին», – նշել է դեսպան Մարգարյանը:

Համաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար Պ.Սուրմելիսը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նեդրումների ներգրավման վարչության պետ Վ.Լալայանը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բ.Ենգիբարյանը, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի առաջին փոխնախագահ Մ.Ապրեսյանը, Հայ-բելգիական առևտրի պալատի պատվավոր նախագահ Բ.Կուլին, «Սմարթգեյթ» ընկերության հիմնադիր գործընկեր Ա.Արզումանյանը, Հայաստանի Զարգացման Հիմնադրամի ներդրումների հարցերով տնօրեն Ա.Հովհաննիսյանը և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վ.Սիմոնյանը:

Պ.Սուրմելիսը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական բաղադրիչը և այն տարրերը, որոնք ուղղված են նոր ներդրումների նեգրավմանը և արտահանման խրախուսմանը:

Վ.Լալայանն իր ելույթում հանգամանորեն անդրադարձել է ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականությանն ու նեդրումային հնարավորություններին: Բ.Ենգիբարյանը ներկայացրել է Բելգիայի հետ իրակացվող աշխատանքների առաջընթացը, մասնավորապես՝ 5G կապի ոլորտում տարվող հայ-բելգիական համատեղ աշխատանքները, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունն ու ներդրումային հնարավորությունները: Մ.Ապրեսյանի կողմից ներկայացվել են զբոսաշրջության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում հայ-բելգիական գործակցության ներուժը:

Այնուհետև միջոցառմանը ներկա գործարարների մասնակցությամբ շահագրգիռ քննարկումներ են ծավալվել: Մի շարք բելգիական ընկերությունների հետ քննարկվել են նրանց առանձին ծրագրերն ու նախագծերը, ձեռք են բերվել առաջիկայում Հայաստան այցելելու պայմանավորվածություններ:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հայկական գինիների և «Արարատ» կոնյակի համտես-վաճառք: