Նոր հնարավորություններ և շուկաներ հայաստանյան թեյարտադրողների համար ԵՄ EU4Business ծրագրի շնորհիվ

Լուրեր

17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Դեռևս անհիշելի ժամանակներից Հայկական լեռնաշխարհում զբաղվում էին դեղաբույսերի մշակմամբ։ Այստեղից էին արտահանվում մի շարք արժեքավոր բույսեր, օրինակ՝ հայտնի ուպանը։ Ինչպես 1-ին դարում իր «Բնական պատմություն» աշխատության մեջ հիշատակում է հռոմեացի գրող Պլինիուս Ավագը, ուպանի տոնուսավորող և երիտասարդացնող հատկությունները բարձր էին գնահատում Հռոմում՝ օգտագործելով թոքախտի, տենդի, լյարդի ցիռոզի և մի շարք այլ հիվանդությունների բուժման համար։ Հայկական խոտաբույսերի մասին իրենց գործերում հիշատակել  են նաև պատմիչներ Հերոդոտոսը, Ստրաբոնը, Քսենոփոնն ու Տակիտոսը։

Այսօր էլ Հայաստանի բարձրադիր լեռներում ծնված դեղաբույսերն ու բուսական թեյերն արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ՝ այդ թվում և Եվրոպական միություն՝ արժանանալով ընդհուպ մինչև Գերմանիայի կանցլերի բարձր գնահատականին։ Մրցունակության և արտահանման ներուժի զարգացման գործում հայաստանյան թեյարտադրողներին օգնում է նաև Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը։ Ծրագիրն իրականացվում է Առևտրի միջազգային կենտրոնի կողմից Եվրոպական միության աջակցությամբ ԵՄ-ն բիզնեսի համար (EU4Business) նախաձեռնության շրջանակում։

Ինչպես ընդունված է ասել․ «որքան բարձր է լեռը, այնքան ավելի լավն է խոտաբույսը»։ Հավանաբար, հենց սա է հայկական խոտաբույսերի ու բուսական թեյերի հաջողության գրավականը, քանի որ նրանց մեծ մասն արտադրվում է վայրի հավաքի արդյունքում։ Տեղական արտադրանքի որակը բարձր են գնահատում նաև ծրագրի փորձագետները, ովքեր շարունակական խորհրդատվություն են տրամադրում հայաստանյան թեյարտադրողներին՝ օգնելով նրանց պատրաստել միջազգային շուկայի պահանջներին համապատասխան բուսական թեյեր։

«Որակի կառավարման չափանիշները կարևոր են՝ սկսած խոտաբույսերի աճեցումից ու հավաքից։ Տեսակավորումը, չորացումը, ինչպես նաև պահեստավորումը՝ ապահովելով չոր և լուսավորությունից հեռու պայմաններ, չափազանց կարևոր են որակյալ արտադրանք ունենալու համար։ Օրինակ, ՎՎՀԿԿ (վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետեր, HACCP) համակարգի ներդրումը հրաշալի միջոց է բիզնեսի համար՝ արտադրական ռիսկերը գնահատելու և որակը վերահսկելու համար», – նշում է թեյարտադրության միջազգային փորձագետ և սոմելյե Անջելա Փրայսը։

Անջելան և Հնդկաստանից թեյերի գիտակ Սանջո Գուհուն երկու տարի շարունակ դասընթացներ ու անհատական խորհրդատվություն են տրամադրել տեղացի թեյարտադրողներին՝  որակի գնահատումից մինչև մարքեթինգային ու լոգիստիկ լուծումներ։

«Այն, ինչ հաճելի է հայաստանյան սպառողին, միշտ չէ, որ դուրեկան է միջազգային՝ հատկապես եվրոպացի գնորդի քիմքին։ Օրինակ, տեղացի սպառողը սիրում է վառ արտահայտված համեր, իսկ եվրոպացի գնորդը նախընտրում է ավելի նուրբ համադրություններ։ Անջելայի խորհրդով մտադիր ենք ընդլայնել մեր արտադրությունը՝ համադրելով տեղական խոտաբույսերն ավանդական սև և կանաչ թեյերի հետ։ Նախատեսում ենք նաև մրգային թեյերի շարք թողարկել, ինչն առավել մրցունակ կդարձնի մեր արտադրանքը միջազգային շուկայում», – նշում է ծրագրի շահառու, «Ritea» ընկերության տնօրեն Ռիտա Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Եվրոպական միություն արտահանման դեպքում բուժիչ նպատակներով արտադրվող բուսական թեյերի յուրաքանչյուր բաղադրամաս պետք է ճշգրտվի ԵՄ ուղեցույցի համապատասխան և ներկայացվի փաթեթավորման վրա։

Ծրագրի շրջանակում հայաստանյան ձեռնարկությունները խորհրդատվություն են ստացել նաև նոր արտահանման շուկաներ մուտք գործելու և միջազգային առաջատար հարթակներում իրենց արտադրանքը ներկայացնելու վերաբերյալ։ Տեղական արտադրողները նաև գործարար կապեր են հաստատել միջազգային գնորդների հետ մի շարք խոշոր ցուցահանդեսների ժամանակ՝ «BIOFACH» օրգանական սննդամթերքի, «ANUGA» սննդի և խմիչքների, ինչպես նաև սննդամթերքի վերամշակման «SIAL»  ցուցահանդեսների ընթացքում։

«Հայկական դեղաբույսերի արտահանման ներուժը բավականին մեծ է։ Ընկերությունների հիմնական մարտահրավերն է ապահովել, որ բուժիչ նպատակներով արտադրվող բուսական թեյերը համապատասխանեն միջազգային շուկայի իրավական պահանջներին։ Վերջիններս վստահեցնում են, որ վաճառվող արտադրանքը  չի պարունակում կեղծ տեղեկատվություն և չի մոլորեցնում սպառողին», – նշում է Անջելա Փրայսը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2019թ․ին Հայաստանից արտահանվել է 11,6 տոննա թեյ, իսկ Ազգային վիճակագրական կոմիտեի համաձայն՝ 2020թ․ի հունվար-հունիս ամիսներին՝ ընդամենը 1,5 տոննա, ինչը մեծապես պայմանավորված է COVID-19 ճգնաժամով։ Ծրագրի փորձագետի համոզմամբ՝ միջազգային մանրածախ շուկաներում ավանդական սև թեյի վաճառքն աստիճանաբար նվազում է՝ իր տեղը զիջելով բուսական ու մրգային թեյերին։ Օրինակ, 2013 թ․-ից ի վեր Միացյալ Թագավորությունում բուսական թեյերի վաճառքը մոտ 30%-ով աճել է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում հայաստանյան արտադրողների համար այս և միջազգային այլ շուկաներ մուտք գործելու համար։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Առևտրի միջազգային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները»: