Հասարակությունը պետք է հաղթահարի մոտեցումը, որ երեխան ծնողի սեփականությունն է․ Զառա Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Մեր հասարակությունը պետք է հաղթահարի այն մոտեցումը, որ երեխան ինչ-որ մեկի սեփականությունն է, և այդ հարցում պետությունը մեծ անելիքներ ունի։ Այս մասին այսօր «Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այդտեղ» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։

«Մեր հասարակության մեջ ընդունված չէ, որ երեխան դիտարկվի որպես իրավունքի սուբյեկտ և ճանաչվի նրա իրավունքները։ Մենք թե՛ լավ առումով, թե՛ վատ առումով երեխայի ողջ պատասխանատվությունը դնում ենք ընտանիքի վրա։ Եթե երեխայի փոխարեն ծնողը լավ որոշումներ է կայացնում, մենք դա էլ ենք ընդունում, և նույնիսկ դպրոցում չենք խրախուսում երեխաների ինքնուրույնությունը, նրանց կամքի, վերլուծության, արտահայտչամիջոցների դրսևորումները։ Մեր հասարակության մեջ այդ խնդիրն առկա է, որ երեխան, կարծես թե, ինչ-որ մեկի սեփականությունն է, եթե ընտանիքի կամ ծնողի սեփականությունը չէ, ապա հասարակության որևէ շերտի սեփականությունն է, և երեխան իրավունքների կրողը չէ։ Այս հարցում պետությունը մեծ գործ ունի անելու թե՛ տեղեկատվական, թե՛ կրթական առումով։ Եթե մենք խոսում ենք կոնկրետ մի ընտանիքի վերաբերյալ, թե ով պետք է աշխատեր, որ մարմինը, որ սոցիալական աշխատողը, բայց քանի նման ընտանիքներ կան, որոնց մասին որևէ մեկը տեղեկություն չունի՝ ինչ է կատարվում այնտեղ, երեխան ինչպիսի խոցելի իրավիճակներում է կամ ընտանիքն ինչպես չի կարողանում հասկանալ, օգնել երեխային իր խնդիրներում»,- նշեց իրավապաշտպանը։

Վերջինիս խոսքով՝ այս հարցում շատ կարևոր է տեղեկատվական մեծ արշավներ իրականացնելը։

Մանրամասները՝ տեսանյութում։