Մտահոգիչ է արդարադատության պատասխանատուի այդպիսի որակումը․ Լարիսա Մինասյանը՝ Բադասյանի պնդման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

«Հեղափոխությունից հետո քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ տեղ գտան իշխանությունում և եղավ մեկնաբանություն, թե իշխանությունն ու քաղհասարակությունը սերտաճել են։ Սակայն մի փոքր իրավիճակը անհասկանալի դարձրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ինչպես նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի որակումն իրավապաշտպաններին՝ «իրավունքի աղանդավորներ»։ Ինչպե՞ս կգնահատեք քաղհասարակություն-իշխանություն հարաբերությունը, որտե՞ղ է խզումը»,- «Մեդիակենտրոնի» հարցազրույցի ընթացքում նման հարց ուղղվեց «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանին։

Նա նշեց, որ իբրև քաղհասարակության ներկայացուցիչ պայքարած մարդիկ, հնարավոր է, որ մտածում են՝ իշխանության ներսից կարող են ավելի մեծ օգուտ բերել, հատկապես, երբ ջլատված երկրում կա պետական ռեսուրսի պակաս․ «Թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում քաղհասարակության ներկայացուցիչներ գնացել են իշխանություն և զբաղեցրել են պաշտոններ։ Դա ունի հիմքեր։ Քաղհասարակությունն ու իշխանությունը սերտաճել չեն կարող, որովհետև երբ այդ մարդիկ գնում են պետական մարմիններ աշխատանքի, դառնում են պետական այրեր»։

Լարիսա Մինասյանն անդրադարձավ նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերջերս արած արտահայտություններին․ «Ինչ մնում է Ալեն Սիմոնյանի արտահայտություններին, դուք գիտեք, որ ես դիմել եմ ԱԺ-ին և զավեշտալի է, որ նամակը դարձել է հանրային։ Ինձ անհասկանալի է ու մտահոգիչ արդարադատության համակարգի պատասխանատուի այդպիսի որակումը, որովհետև եթե վերլուծում ես, թե ինչ առիթով է ասվել, աղանդավոր բառը քաղաքակիրթ քաղաքական դիսկուրսում չի օգտագործվում։ Ես կարծում եմ՝ մտադրված էր ասել ֆունդամենտալիստ, այսինքն՝ բացարձականացնող։ Ինչո՞ւ է մտահոգիչ, որովհետև հենց արդարադատության նախարարը պետք է բացարձականացնի խոշտանգվելուց զերծ մնալու իրավունքը։ Դա բացարձակ իրավունք է»,- նշեց Լարիսա Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: