Սաակաշվիլին հարցաքննության չի ներկայանա

Լուրեր

07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ,  «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին չի պատրաստվում ներկայանալ դեկտեմբերի 6-ին նշանակված հարցաքննությանը. տեղեկացնում է pravda.com.ua-ն:

«Սաակաշվիլին ընթացակարգային որևէ փաստաթուղթ չի ստորագրել և չի ստացել: Ո՛չ նա, ո՛չ նրա փաստաբանները: Նրան նույնիսկ կասկածելի լինելու մասին ծանուցում չեն տվել»,- հայտարարել է «Նոր ուժերի շարժում» կուսակցության մամուլի քարտուղար Մարիանա Պոչտարը:

Մամուլի քարտուղարը հավելել է, որ քաղաքական գործիչն այսօր Ռադայի դիմաց ճեպազրույց կանցկացնի և իրավաբանների հետ միասին կբացատրի ստեղծված իրավիճակը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Ռադայում ելույթ ունենալիս  Սաակաշվիլիին մեկ օր էր տվել քննիչին ներկայանալու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկում էին իրականացրել Սաակաշվիլիի՝ Կիևի բնակարանում, ինչից հետո քաղաքական գործիչը բարձրացել էր տանիք ու սպառնացել, որ ցած կնետվի, ապա ուժայինների կողմից բերման էր ենթարկվել: Սակայն Սաակաշվիլու աջակիցները կոտրել էին Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել նրան: Որից հետո Սաակաշվիլին Ռադայի դիմաց ելույթ էր ունեցել հավաքվածների առաջ՝ կոչ անելով դուրս գալ Մայդան ու խաղաղ իշխանափոխություն իրականացնել: