«ՏաԹևերը» կհյուրընկալի դպրոցականներին. IDeA հիմնադրամ

Լուրեր

12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
Բոլորը

IDeA հիմնադրամից տեղեկացնում են, որ աշխարհի ամենաերկար հետադարձելի (5752 մ) ճոպանուղին՝ «ՏաԹևերը» հայտարարում է հատուկ ակցիա  դպրոցականների և մանկատան սաների համար: Նրանք առանց տոմսի կօգտվեն ճոպանուղուց: Ակցիան կգործի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ:

«Բնության չքնաղ տեսարանները, Որոտանի կիրճն իր համայնապատկերով և ճոպանուղին՝ սավառնող դեպի Տաթևի վանական համալիր, կթողնեն անմոռանալի հուշեր և տպավորություններ:

2010 թ.-ից գործող և Գինեսի ռեկորդակիր համարվող «ՏաԹևեր» ճոպանուղին  Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկն է, որը նպաստում է տեղի ենթակառուցվածքների զարգացմանը և  խթանում թե՛ ներքին, թե՛ արտաքին զբոսաշրջությունը: Տասը տարվա ընթացքում ճոպանուղուց օգտվել է շուրջ մեկ միլիոն այցելու:

Չնայած նրան, որ կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով այս տարի ճոպանուղին ունի զբոսաշրջային հոսքի կտրուկ նվազում, որը հիմնադիրներից պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում՝ ընթացիկ գործունեության ապահովման և ծախսերը հոգալու համար, «ՏաԹևերը» շարունակում է իր թռիչքները և առաջարկում նոր հետաքրքիր փաթեթներ այցելուների և հյուրերի համար:

«ՏաԹևեր» ճոպանողու  կառուցման 10-ամյակին ընդառաջ, դպրոցականներն ու մանկատան սաները հնարավորություն կունենան այցելելու նաև Հայաստանի ամենահայտնի հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիր:

«Սա դպրոցականների համար կդառնա ոչ միայն արկածներով լի ճամփորդություն և հետաքրքիր ժամանց, այլև ճանաչողական այց պատմամշակութային, հոգևոր և կրթական տեսանկյունից: Այս տարի ներքին տուրիզմի խթանման համար մենք տարբեր ակցիաներ ենք իրականացնում: Օրինակ՝ հուլիս ամսին հայտարարել էինք ակցիա, որի շրջանակում այցելուները ձեռք էին բերում ճոպանուղու 4 տոմս 3 տոմսի արժեքով: Դա հատկապես խթանեց ընտանիքների այցը դեպի Տաթև»,- ասում է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:

«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի կողմից իրականացվում են նաև Տաթևի վանական համալիրի վերականգնումն ու հարակից համայնքների զարգացումը: Ճոպանուղին հանդիսանում է վենչուրային բարեգործության նախագծի օրինակ, երբ բարեգործը չի ակնկալում ներդրված գումարի վերադարձ, սակայն նախագիծը պետք է ապահովի գործունեությունից եկամուտ, որը թույլ կտա հոգալ գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Ավելին, ճոպանուղու և հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքից ստացված եկամուտն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգմանը, ինչպես նաև համայնքի զարգացման տարբեր նախաձեռնությունների»,- ասված է հաղորդագրությունում: