Լոռու մարզում կրակի միջոցով անտառներ վնասելու փաստով քրգործ է հարուցվել

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում քրեական գործ է հարուցվել կրակի միջոցով անտառներ վնասելու փաստով, հաղորդում է Հայաստանի դատախազությունը:

Բնապահպանական իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու, այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացառելու և պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու նպատակով նոյեմբերի 13-ին Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն՝ տեղեկատվություն տրամադրելու այս տարվա ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածքում տեղի ունեցած հրդեհների կապակցությամբ նախապատրաստված նյութերի վերաբերյալ:

Ի պատասխան տրամադրված՝ Սպիտակի անտառպետության Քարաձոր համայնքին հարակից անտառամասում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ կազմված փաստաթղթերի պատճեններում առկա են եղել ինքնությունը չպարզված անձի կողմից կրակի հետ անզգույշ վերաբերվելու արդյունքում «Սպիտակի անտառպետության» 6-րդ պահաբաժնի տարածքում անտառային ֆոնդի մեջ մտնող տնկարկները վնասելու վերաբերյալ տվյալներ: Միաժամանակ տեղեկացվել է, որ տեղի ունեցած հրդեհի փաստի առթիվ տեսչական մարմնում նյութեր չեն նախապատրաստվել:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նույն դեպքի կապակցությամբ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվել ոչ թե անտառային ֆոնդի մեջ մտնող տնկարկները ոչնչացնելու, այլ՝ չոր խոտածածկույթը այրվելու դեպքի կապակցությամբ:

Ստացված փաստաթղթերը Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել են ոստիկանության Սպիտակի բաժին, հանձնարարվել է հաշվառել դեպքը, նախապատրաստել նյութեր և լուծել ընթացքը:

«Նախապատրաստված նյութերով ձեռնարկված գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2017թ. սեպտեմբերի 20-ին՝ Վանաձոր քաղաքի բնակիչը Լոռու մարզի Քարաձոր գյուղի իր հողամասը մաքրելու նպատակով լուցկու միջոցով հրկիզել է այնտեղ գտնվող չորացած բուսականությունը: Սակայն կրակի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում հրդեհը հողամասից տարածվել է դեպի հարակից՝ Սպիտակի անտառպետության 6-րդ պահաբաժնի տարածք, ինչի հետևանքով ոչնչացվել կամ վնասվել են անտառային ֆոնդի մեջ մտնող և արժեքավոր տեսակներ համարվող թվով 530 հատ «Սոճենի» տեսակի արժեքավոր ծառեր և այլ տնկարկներ՝ առաջացնելով խոշոր՝ 15,9 մլն. ՀՀ դրամի վնաս», – ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ անտառներ, տնկարկներ ոչնչացնելու կամ վնասելու համար, «որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, և եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել», սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: