Պահանջում ենք բացահայտել օգոստոսի 18-ին ԱԺ այգու մուտքի մոտ լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտողներին և պատասխանատվության ենթարկել նրանց. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լուրեր

12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
Բոլորը

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված Ազգային ժողովի բակում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի հետ։

«Երեկ՝ օգոստոսի 18-ին, Ազգային ժողովի բակում, որտեղ կազմակերպվել էր զբոսանք-ակցիա հանուն Ամուլսարի և Ջերմուկի պահպանության, ոստիկանները խոչընդոտել են մի խումբ լրագրողների մասնագիտական գործունեությունը։ Այսպես՝ ԱԺ դիմացի այգու բաց դարպասներից ներս թողնելով ակտիվիստների մի մասին ու նրանց միացած քաղաքացիներին՝ իրավապահները նախ թույլ չեն տվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մտնել այդ տարածք և լուսաբանել միջոցառումը, ապա պահանջել են թույլտվություն ստանալ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարից և նոր միայն նկարահանումներ կատարել։ Մոտ կես ժամ տևած վիճաբանությունից հետո նույն ոստիկանները լրագրողներին ներս են թողել՝ գրանցելով նրանց անուն, ազգանուն, հայրանունն ու լրատվամիջոցի անվանումը։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արձանագրում ենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածում սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանները, յուրովի մեկնաբանելով օրենքն ու լրագրողների իրավունքները, չարաշահում են իրենց լիազորությունները և միջամտում ԶԼՄ-ների գործունեությանը։ Տեղին է վերհիշել լրատվամիջոցներից «խուճապ հարուցող» հրապարակումները հեռացնելու պահանջները, ինչպես նաև՝ ընտրողաբար հեռուստաընկերություններ այցելելն ու հաղորդումների ժամանակ դիմակներ չկրելու համար վարչական վարույթ հարուցելը։

 

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

  • ՀՀ ոստիկանությունից՝ հարուցել ծառայողական քննություն, բացահայտել օգոստոսի 18-ին ԱԺ այգու մուտքի մոտ լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտողներին և պատասխանատվության ենթարկել նրանց,
  • ՀՀ կառավարությունից՝ հստակ հրահանգել իրավապահներին գործել իրենց լիազորությունների սահմաններում և չօգտագործել արտակարգ դրության պայմանները որպես առիթ՝ միջամտելու կամ անհիմն սահմանափակելու ԶԼՄ-ների աշխատանքը»։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ