Գյումրիի թանգարաններն ու գրադարանները 5-ամսյա դադարից հետո պատրաստվում են վերաբացվել

Լուրեր

29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մի շարք սահմանափակումներ  մեղմացվելու են։ Վերաբացվելու են թանգարաններն ու գրադարանները։ 5-ամսյա դադարից հետո Գյումրիի թանգարաններն ու գրադարանները ևս պատրաստվում են վերաբացվել։ Չնայած դեռ պարզ չէ կառույցներն ինչպես են աշխատելու, սակայն վերաբացման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։

«Պարետի որոշմանը սպասելիս, մենք հանձնարարական ունենք սկսել նախապատրաստական աշխատանքները։ Դրանց մեջ մտնում են և՛ ջերմաչափերի ձեռքբերումը, և՛ ախտահանիչ նյութերի ձեռքբերումը, և նախապատրաստումը ընթերցողների սպասարկմանը համապատասխան չափորոշիչներով՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով։  Դեռ չենք սկսել, բայց կարծում եմ, ինչպես բանկերի դիմաց կամ այլ վայրերում գծանշումներ կարվեն կամ կընդունենք դրսում ընթերցողներին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Շիրակի մարզային գրադարանի տնօրեն  Գևորգ Ամիրյանը։ Նա հավելեց, որ չափորոշիչներ պիտի սահմանել նաև աշխատակիցների համար, որ նրանք ևս վարակի վտանգից պաշտպանված լինեն։

Շիրակի մարզային գրադարանի տնօրենի խոսքով՝ գրադարանների համար կարևոր խնդիր է այս պայմաններում գրքերի վերադարձը, քանի որ գիրքը տարբեր միկրոբներ է կուտակում։

«Տարբեր երկրների փորձը ուսումնասիրել ենք, բոլորը այն եզահանգման են, որ մաքսիմում մի 4 օր է անհրաժեշտ գրքի վրայից այդ վտանգը չեզոքացնելու համար։ Այն կառույցը, որտեղ կարող են լինել  գրքերի ախտահանման սարքավորումներ, դրանք կան Եվրոպայում, Ռուսաստանում։ Եթե այդ սարքավորումները չներդրվեն, 4 օրվա պահեստավորման խնդիր կա վերադարձվող գրքերի առումով։ Վերադարձվելուց հետո գրքերը գրադարակի վրա կարող են հայտնվել մինիմում 4 օր հետո»,- ասաց Գևորգ Ամիրյանը։ Նա նաև նշեց,որ   նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ քննարկումներ ունեցել են հարցի առնչությամբ, տարբեր առաջարկներ արել։ Ստեղծված համավարակային իրավիճակում աշխատանքային խնդիրներ կան նաև թանգարանների համար։

«Եթե մենք հաշվի առնենք անցյալ տարվա հոսքը, ապա թանգարաններում այլ է հարցը, որ բակում կարող են լինել 50-100 հոգի սպասելիս, որովհետև մենք չենք կարող հիմա 30 կամ 25 հոգու սպասարկել միաժամանակ,  որովհետև սոցիալական հեռավորություն պիտի  պահպանվի։ Բայց խնդիր կա փոքր աշխատակազմում, եթե գծանշումներ կլինեն բակում, մենք չենք կարող հսկողություն իրականացնել բակում, թանգարանի ներսում մենք կարող ենք դա անել, բայց ոչ դրսում»,- ասաց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը։ Նա նշեց, որ այս իրավիճակում կամավորներ պետք կլինեն, կամ էլ իրավապահները պիտի աջակցեն, որ բակում մարդիկ իրարից հեռու մնան։

Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանն էլ առաջարկեց թանգարանների բակերում միջոցներ ձեռք առնել։

«Եթե բակում կուտակումներ լինեն, կարող է դժգոհություն առաջանալ այցելուների մեջ, պիտի անընդհատ սպասեն։ Բակում պիտի ձևաչափ ունենանք, որ չհոգնեն մարդիկ, նստարաններ, հովանոցներ ունենանք»,- ասաց Կարիեն Վիրաբյանը։ Նա նաև հույս հայտնեց, որ կկարողանան գոհացնել ու շատ զբոսաշրջիկների ընդունել, որոնք Հայաստանի տարբեր բնակավայրերից այցելում են Գյումրի։

Բանախոսները նաև կարևորեցին մշակութային օջախների վերաբացումը՝նշելով, որ մարդիկ կարոտել են մշակույթին ու սկսել  այն արժևորել։

«Այսօր մենք տեսնում ենք, որ եթե մշակույթի օջախները չեն աշխատում , տուրիզմը չի զարգանում, ապա մարդը միայն աշխատելով և տանը  կամ ռեստորանում հաց ուտեով չի կարող ապրել։ Այսօր մեր փողոցները լիքն են Հայաստանի տարբեր  տեղերից եկած մարդկանցով նաև գյումրեցիներն են  գնում  Գյումրիից դուրս  էլի մշակութային օջախներ, դա եմ կարևորում, որ մենք հասկացանք, որ շփումները շատ կարևոր են»,- ասաց Արա Պապանյանը։

Անցող ամիսների ընթացքում, երբ կառույցները չեն աշխատել, ընթերցողի ու այցելուի միջև կապ փորձել են պահպանել՝ աշխատելով  օնլայն հարթակում։ Համավարակի պատճառով որոշ ծրագրեր չեն իրականացվել, սակայն պատասխանատուները հույս ունեն, դրանք ապագայում կյանքի կոչել։

Էմմա Չոբանյան