Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող «Նաիրի ինշուրանս» ընկերությունից գործակալները մեծ գումարներ են հափշտակել. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրանս» ընկերությունից վերջերս մեծ գումարներ են հափշտակել: Իսկ հափշտակողներն էլ եղել են այդ ընկերության գործակալները:

Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, անհատ ձեռնարկատեր Արեգ Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել «Նաիրի ինշուրանսի» հետ, ըստ որի՝ ձեռք է բերել վերջինիս անունից վկայագրեր կնքելու իրավունք, նաեւ պարտավորվել դրա դիմաց ստացված գումարները փոխանցել ընկերության հաշվին: Սակայն Հովհաննիսյանը խաբել ու գումարներն այդպես էլ ընկերությանը չի փոխանցել: Խոսքը մոտ 500 հազար դրամի մասին է: Վարորդների վճարած գումարից 100 հազար դրամը վերցրել է որպես գործակալի միջնորդավճար, 67 հազար 200 դրամը փոխանցել ընկերության հաշվեհամարին, իսկ մնացած 504 հազար դրամը յուրացրել: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ, եւ հիմա Հովհաննիսյանը մեղադրյալի աթոռին է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: