«Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի միջոցով մենք ցանկացել ենք խթանել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը. Սվիտալսկի

Լուրեր

04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն այսօր մասնակցել է «Սոցիալական ձեռնարկատիրությունը ՀՀ-ում»խորագրով համաժողովին, որի ժամանակ ամփոփվել են «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի արդյունքներն ու քաղած դասերը: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

Ողջունելով ներկաներին, ՏԿԶ փոխնախարարը կարևորել է այս նախաձեռնությունը, նշելով, որ ծրագրի հիմքում դրված` փոքր ազդեցությամբ համայնքն ավելի լուսավոր դարձնելու գաղափարն իր արդյունքներն արդեն տվել է:

Ծրագրի շրջանակում ՀՀ 6 մարզում ստեղծվել և գործարկվել են 10 սոցիալական ձեռնարկություններ` նպաստելով համայնքների զարգացմանը:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ այս ամփոփիչ համաժողովը կլինի ոչ թե ավարտը, այլ նոր նախաձեռնությունների սկիզբը: «Այս ծրագրի միջոցով մենք ցանկացել ենք խթանել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը և ուրախ ենք, որ այսպիսի հրաշալի աշխատանք է տարվել: Մենք ընտրել ենք 10 ծրագիր, սակայն դրանք կխթանեն շատ այլ լավ ծրագրեր»,-նշել է Պյոտր Սվիտալսկին:

Համաժողովին մասնակցել են ոլորտի շուրջ 120 դերակատարներ` պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական ձեռնարկատերեր, փորձագետներ, սոցիալական ստարտափեր, համայնքային խմբեր, ինչը հնարավորություն է ստեղծել սոցիալական ձեռնարկատիրության ու համայնքային զարգացման ոլորտի ներկայացուցիչներին հանդիպելու, համագործակցության եզրեր փնտրելու և ոլորտի հետագա զարգացմանն ուղղված առաջարկություններ մշակելու: 
Համաժողովն իր մեջ ներառում է նաև թեմատիկ քննարկումներ:

Համաժողովի շրջանակում կազմակերպվել էր տոնավաճառ, որտեղ ցուցադրվել են մարզերում գործող շուրջ 20 ձեռնարկատերերի արտադրանք: