Կարո Եղնուկյանը առողջական խնդիրների պատճառով չի մասնակցում դատավարությանը. հրապարակվում են մեղադրական եզրափակիչ մասերը

Լուրեր

31.03.2026 | 18:25
Ժաննա Անդրեասյանն ու Հոսեյն Սիմայի Սարրաֆին քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր
31.03.2026 | 18:17
UFC-ի նախկին չեմպիոն․ Արման Ծառուկյանը լեգենդ է դառնում
31.03.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվա է մեկնում // Գրավից մինչև կալանքի միջնորդություն՝ եկեղեցու միջադեպի մասնակիցների համար. ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 18:02
Վարորդը 100 դոլար կաշառք է առաջարկել պարեկներին արձանագրություն չկազմելու համար
31.03.2026 | 17:49
Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն կին ծանրորդի կոչմանը
31.03.2026 | 17:43
Նորաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
31.03.2026 | 17:34
Իտալիան ԱՄՆ-ին արգելել է մուտք գործել Սիցիլիայի ավիաբազա
31.03.2026 | 17:25
Մեկ օրում հայտնաբերվել է 6 հետախուզվող․ ՆԳՆ
31.03.2026 | 17:14
Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան «շատ անօգուտ է Իրանի հարցում»
31.03.2026 | 17:06
400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է․ Քաղաքաշինության կոմիտե
31.03.2026 | 16:59
Թաթարստանի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ զոհ և մի քանի տասնյակ վիրավոր կա
31.03.2026 | 16:54
Չինաստանը երախտագիտություն է հայտնել Հորմուզի նեղուցով երեք նավերի անցման համար
31.03.2026 | 16:45
Լավրովի և Հունգարիայի ԱԳ նախարարի՝ 2024 թվականի զրույցից ձայնագրություն է հրապարակվել. քննարկվել է պատժամիջոցների հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 16:38
Խոսքի ազատության անկում և բևեռացում․ հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» հետազոտական զեկույցը
31.03.2026 | 16:32
Փաշինյանին հարվածելու փորձի համար մեղադրվող տղային կալանավորելու միջնորդությունը կքննի Մնացական Մարտիրոսյանը
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով այսօրվա դատական նիստում հրապարակվում են ամբաստանյալների մեղադրանքների եզրափակիչ մասերը:

Նիստի սկզբում նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը վատ ինքնազգացողություն ունի և չի կարող մասնակցել դատական նիստին, սակայն նա բերվել էր դատարան: Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Կարո Եղնուկյանն ունի բարձր արյան ճնշում  խնդրել է նիստն առանց իր ներկայության անցկացնել: Հայրապետյանը հայտարարեց` իր պաշտպանյալին այդպիսի առողջական վիճակում ՔԿՀ-ից դատարան տեղափոխելը անմարդկային վերաբերմունք է: Այնուամենայնիվ Կարո Եղնուկյանի մեղադրական եզրակացության հրապարակման ժամանակ նրան բերեցին նիստերի դահլիճ, իսկ հրապարակման ավարտին կրկին հեռացրին:

Արդեն հրապարակվել են մեղադրյալներ` Աշոտ Պետրոսյանի, Արմեն Լամբարյանի, Արթուր Սեղոմանյանի, Գառնիկ Հովակիմյանի, Կարո Եղնուկյանի և Տիգրան Սարգսյանի մեղադրական եզրափակիչ մասերը:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի մասով գործը:

 

Լիլիթ Շաբոյան