Նավթի համաշխարհային գները նվազում են
Տնտեսություն
04.12.2017 | 13:16Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի հունվարի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0,79 տոկոսով՝ մինչև 57.90 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.60 տոկոսով՝ մինչև 63.35 դոլար՝ մեկ բարելի դիմաց: