Սամանտա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին

Լուրեր

09.12.2025 | 15:00
3+3-ի հավաքը՝ Երևանում կամ Բաքվում // ՀՀ-ն և ԱՄՆ-ն աշխատում են «Թրամփի ուղու» անելիքների ուղղությամբ․ ԼՈՒՐԵՐ
09.12.2025 | 14:54
20 միլիոն դրամ՝ Վանաձորի ամանորյա զարդարանքի համար
09.12.2025 | 14:47
ՄԱԿ-ի դատարանն ընդունել է ՌԴ-ի հայցը Դոնեցկի և Լուգանսկի  բնակչության «ցեղասպանության» գործով
09.12.2025 | 14:39
«Fly one Armenia»-ն չվերթներ կգործարկի դեպի Իսպանիայի Ալիկանտե քաղաք
09.12.2025 | 14:30
1 միլիոն 425 հազար դրամ՝ Ծովագյուղի ամանորյա զարդարանքի համար
09.12.2025 | 14:24
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է ԳԴՀ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
09.12.2025 | 14:17
ՌԴ-ում Ան-22 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
09.12.2025 | 14:14
Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի, Հյուսիս-Հարավի շրջանակում
09.12.2025 | 14:08
Արման Ծառուկյանը նահանջել է UFC-ի դասակարգման աղյուսակում
09.12.2025 | 14:00
Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագիծը ՇՄԱԳ փորձաքննության է ներկայացվել
09.12.2025 | 13:52
ՌԴ Չեբոքսարում անօդաչուի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա. տուժածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 13:46
Անգլիայի հավաքականի հարձակվողը ձերբակալվել է ծեծկռտուքի համար
09.12.2025 | 13:43
Որքան է վաստակում Արտաքին հետախուզության ծառայության պետը․ Քրիստիննե Գրիգորյանի հայտարարագիրը
09.12.2025 | 13:36
Որպես անհետ կորած որոնվող 40-ամյա կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում
09.12.2025 | 13:28
Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին շնորհվել է գնդապետի կոչում․ ադրբեջանական աղբյուրներ
Բոլորը

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ և պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին:

«Մենք չափազանց ոգևորված ենք՝ ողջունելու դեսպան Փաուերին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում: Համաշխարհային ասպարեզում իր մեծ փորձառությամբ նա հիանալի գործունեություն է ծավալել՝ աջակցելով զարգացող երկրներին և պաշտպանելով աշխարհում ամենակարիքավոր մարդկանց շահերը», – ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: «Հաշվի առնելով մարդու իրավունքների ոլորտում նրա բացառիկ փորձը ողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ նա ուսումնասիրելու է «Ավրորա» մրցանակի թեկնածությունները և օգնելու է ուրվագծել «Ավրորա» մրցանակի ապագան»:

Դեսպան Սամանտա Փաուերը ծառայել է որպես ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչ և Նախագահ Օբամայի վարչակազմի անդամ՝ դառնալով արտաքին քաղաքականության ոլորտում երկրի ամենահայտնի տեսաբաններից մեկը: Մինչև ՄԱԿ-ում աշխատելը նա ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական և Բազմակողմանի հարաբերությունների և մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն: Նրա ուշադրության կենտրոնում էին բռնությունների կանխարգելումը, ՄԱԿ-ի բարեփոխումները, ԼԳԲՏ անձանց և կանանց իրավունքները, ինչպես նաև կրոնական ազատությունների պաշտպանությունը: Նա նաև հեղինակել է Պուլիցերյան մրցանակի արժանացած «Խնդիր դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարաշրջանը» գիրքը: Հաշվի առնելով մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառում նրա ազդեցիկ գործունեությունը՝ նա բազմիցս ճանաչման է արժանացել` ընդգրկվելով TIME ամսագրի «100 ամենազդեցիկ մարդիկ» և Foreign Policy ամսագրի «Աշխարհի 100 մտածողներ» անվանակարգերում:

 ««Ավրորա» մրցանակը և դրա դափնեկիրներն ապացուցում են, որ ոչ միայն կարևոր է հիշել անցյալի վայրագությունները, այլև մեզանից յուրաքանչյուրն ունի ներուժ՝ աջակցելու նրանց, ովքեր ներկայում փրկում են մարդկանց կյանքը», – նշեց դեսպան Փաուերը: «Ինձ համար մեծ պատիվ է լինել մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, որը նպատակ ունի մեծարման արժանացնել նրանց, ովքեր, կրելով բազում դժվարություններ, օգնում են այլոց, և ունեն կամք կուտակելու և պահպանելու մարդկային բարությունը նույնիսկ խիստ դժվարին պայմաններում»:

Նա միանում է «Ավրորա» մրցանակի ներկայիս Ընտրող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

«Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, շնորհվելու է երրորդ անգամ: 2018թ. «Ավրորա» մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում՝ 115 երկրից: 2017թ. դեկտեմբերի 4-ին Ընտրող հանձնաժողովը հանդիպում է Բեռլինում՝ ուսումնասիրելու առաջադրումները: Բեռլինում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կկազմակերպի նաև Aurora Dialogues քննարկումների առաջին շարքը Հայաստանից դուրս: «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Բեռլինի Aurora Dialogues-ը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի և «Մերկատոր» հիմնադրամի  համատեղ ձեռնարկումն է, տեղի կունենա դեկտեմբեր 4-5-ը: Բանախոսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին և կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաև կխոսեն զարգացման ծրագրերի և այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել:

2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Երրորդ ամենամյա մրցանակը կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100,000 դոլարի պարգև և հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին: