Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության շուրջ 15 տոկոսը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անդրադարձը

Լուրեր

04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
Բոլորը

Դեկտեմբերի 3-ին նշվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, և այդ առիթով Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցանկանում է անդրադարձ կատարել այն ձեռքբերումներին ու ներդրմանը, որ ունեցել են Հայաստանի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները հասարակությունն առավել արդար ու հավասար դարձնելու հարցում: Նրանց ներդրումը հասարակության մեջ դրսևորվում է տարբեր ձևերով: Նրանք խորհրդարանականներ են, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, ուսուցիչներ, իրավաբաններ, արվեստագետներ, աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներ: Միջազգային ասպարեզում հաշմանդամություն ունեցող Հայաստանի քաղաքացիները հպարտությամբ ներկայացրել են իրենց երկրի մշակույթն ու ժառանգությունը և  ի ցույց դրել իրենց ունեցած ձեռքբերումները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության շուրջ 15 տոկոսը:

Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1992թ.-ից նշվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն այս տարի ընթանում է «Դեպի կայուն ու կենսունակ հասարակություն՝ բոլորի համար» խորագրի ներքո: Հայաստանը՝ իր ստորագրությունը դնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ներքո, իր աջակցությունն է հայտնել այդ երկու փաստաթղթերում առաջ քաշված հիմնական սկզբունքների վերաբերյալ, այն է՝ ցանկացած տեսակի հաշմանդամություն ունեցող ցանկացած անձի համար պետք է ապահովված լինեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

Դեսպանությունը խրախուսում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանմանն ու իրազեկության մեծացմանն ուղղված հետագա աշխատանքների իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Համընդհանուր հասանելիության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան ավելի մեծ ներդրում ունենալ հայաստանյան հասարակության, մշակույթի և տնտեսության ասպարեզում: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման մասին օրինագծի ընդունումը և իրականացումը Հայաստանում կդառնա այն միջոցներից մեկը, որով կառավարությունը կաջակցի երկրի բոլոր քաղաքացիների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի ու իրավունքների ապահովմանը: