ՍԱՊԾ-ն դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 8-ը կաշխատի հատուկ ռեժիմով

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Հիմք ընդունելով վարչապետի նոյեմբերի 30-ի հանձնարարականը և հաշվի առնելով արտահանման/ներմուծման ծավալների հնարավոր աճը՝ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 8-ը կաշխատի հատուկ ռեժիմով՝ նաև շաբաթ, կիրակի և տոնական օրերին. այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման բեռների ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով՝ ՍԱՊԾ աշխատակազմի նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժիններում, մարզային և սահմանային հսկիչ բոլոր կետերում այդ ժամանակահատվածում կսահմանվի հերթապահություն:

Ծառայության հաղորդագրության համաձայն, սպասարկման կենտրոնը նույնպես կաշխատի հատուկ ռեժիմով՝ հնարավորինս արագ տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու նպատակով: