Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ նախկին երկու անդամների մեղադրանք է առաջադրվել. հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը ձերբակալված է

Լուրեր

10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:11
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:40
Փաշինյանն ասում է՝ ԵՄ ալտերնատիվ գոյություն չունի․ ինչ իմաստ ուներ էտ օրենքի քննարկումը․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.08.2020թ.-ին ձերբակալված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, ինչպես նաև նույն օրը ձերբակալված հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, 2011 թվականի ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։

ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով  նախօրեին ձերբակալվել է նաև հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ռ. Նազարյանի, Շ. Կիրակոսյանի և Մ. Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ինչպես արդեն տեղեկացվել է, քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: