Ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում եմ ՊԲ շարքերից․ Սենոր Հասրաթյան

Լուրեր

12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ծառայությունից հեռանալու մասին։

«Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո՝ իմ զեկուցագրի համաձայն, թողնում եմ Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից:

Թողնում եմ հպարտությամբ, քանի որ ծառայել եմ մի բանակում, որն իր ստեղծման և կայացման ճանապարհն անցել է մարտական ակտիվ գործողություններում տարած փառավոր հաղթանակներին զուգահեռ և այսօր էլ շարունակում է պատվով կատարել Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:

Հակված եմ կարծելու, որ այն ամենը, ինչ կյանքի է կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում և ռազմատեղեկատվական ոլորտում զբաղված տասնյակ ծառայակիցներիս ազնիվ ու բոլորանվեր աշխատանքի արդյունքում, իր համեստ նպաստն ունի մեր երկրի պաշտպանական համակարգի լիարժեք կենսագործունեության ապահովման գործում: Միաժամանակ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ում հետ այս տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել հարաբերվել մեր մասնագիտական ճակատում:

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել և մեծարանքի խոսքեր հասցեագրել Արցախի զինված ուժերի ղեկավարությունը ստանձնած բոլոր հրամանատարներին, մարտական փայլուն ճանապարհ անցած` գործող և պաշտոնաթող գեներալներին, քանզի նրանցից յուրաքանչյուրին ճանաչել ու հարգել եմ որպես ուրույն բնավորությամբ, մոտեցումներով և թողած մնայուն ժառանգությամբ ռազմական գործիչների:

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բանակի վարչությանն ու ողջ անձնակազմին՝ գիտակցված ու իմաստալից համատեղ ճանապարհ անցնելու համար և ցանկանում ամենալավն ու բարին:

Համոզված եմ, որ ինչպես եղել ենք ուժեղ, կանք ուժեղ, այդպես էլ լինելու ենք ուժեղ և ՀԱՂԹՈՂ։

Պատիվ ունեմ»,- գրել է Սենոր Հասրաթյանը։