Ծաղկաձոր քաղաքի սեփականություն հանդիսացող հողամաս է օտարվել․ ՊԵԿ քննչական վարչությունում քրգործ է հարուցվել

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են պաշտոնատար անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործություն դեպքեր:

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես, պարզվել է, որ 2014թ-ի ընթացքում իրականացված՝ Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից Ծաղկաձորում գտնվող հողամասն աճուրդի եղանակով օտարելու գործընթացի արդյունքում աճուրդային հանձնաժողովի անդամ պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ դրդումներից ելնելով, աճուրդի անցկացման համար մասնակիցների ներկայության պատրանք ստեղծելու և աճուրդով հողամասը իրենց ցանկալի անձին օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ կատարելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով անցկացվող աճուրդի օրինականության պայմաններն ապահովելու նպատակով արձանագրել են, որ իբրև Ծաղկաձոր համայնքում գտնվող հողամասի աճուրդին մասնակցել են 2 անձինք, նրանց կողմից կատարվել է հողամասի գնման սակարկություն և իբրև հողամասը ձեռք է բերել ամենաբարձր գին առաջարկած գնորդը: Արդյունքում առանց օրինական հիմքերի, օրենքի պահանջների կոպիտ խախտմամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարման արդյունքում, համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Վերոգրյալի հիման վրա 2020թ.-ի հուլիսի 28-ին ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: