«Ես բա ինձ սենց բան թույլ տալի՞ս եմ»․ Արամ Վարդևանյանը և Սեդա Սաֆարյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
Բոլորը

«Մատների վրա կարելի է հաշվել, թե ՀՀ-ն քանի գերենալ-գնդապետ ունի մարտական դիրքերում և որոնցով կարելի է հպարտանալ։ Նրանցից մեկն էլ, որով վստահ եմ՝ Դուք էլ եք հպարտանում, Յուրի Խաչատուրովն է։ Մարդը գերենալ-գնդապետ է, ամբողջ կյանքը նվիրել է զինվորական ծառայությանը, բանակաշինությանը, պահանջը մեկն էր՝ գործի նյութերը տրամարդել, Դուք դրանով նախադեպ չէիք ստեղծելու։ Ինչն էր այստեղ խնդիրը, որ պետությունը չէ՞ր կարողանալու այդ բեռը վերցնել, ի՞նչն էր պատճառը, որ դա չէր կարող լինել»,- այս մասին այսօր դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։

Փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց՝ առարկություն ունի, ինչին Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Կավարտեմ, կառարկեք»։

Սեդա Սաֆարյանը, սակայն, պնդեց իր առարկությունը, ինչից Վարդևանյանը բարկացավ․ «Բա ես ինձ նման բան թույլ տալի՞ս եմ, հարգելի՛ դատարան, կավարտեմ, նոր կներկայացնեք»։

Դատարանը Վարդևանյանին ընդհատեց՝ ասելով՝ «Մի՛ գոռացեք», և խոսքը փոխանցեց Սեդա Սաֆարյանին։

«Ամեն անգամ Ձեր որոշում կայացնելուց հետո սկսում են Ձեր որոշումը քննարկման առարկա դարձնել, կարգի հրավիրեք դատավարական կողմերին, հիմա էլ սկսել են Յուրի Խաչատուրովի գովքը անել, ով գիտի նրան, գիտի, ով էլ չգիտի՝ չգիտի»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Լիլիթ Շաբոյան